Իրանի բանակը համալրվել է Yak -130 ուսումնական կործանիչով
https://parstoday.ir/hy/news/iran-i205430-Իրանի_բանակը_համալրվել_է_yak_130_ուսումնական_կործանիչով
ԻԻՀ բանակի օդուժը համալրվել է Yak- 130 ուսումնական կործանիչով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2023 14:20 Asia/Tehran

ԻԻՀ բանակի օդուժը համալրվել է Yak- 130 ուսումնական կործանիչով:

«Yak-130» ուսումնական կործանիչն առաջադեմ ուսումնառազմական ինքնաթիռ է, որը նախագծվել և արտադրվել է ռուսական «Յակուլով» ընկերության կողմից և կարող է բավարարել ռազմաօդային ուժերի օդաչուների՝  4-րդ սերնդի կործանիչներով թռչելը սովորելու կարիքը: 

«Yak- 130»-ն  ալյումինե և կոմպոզիտային կորպուսով երկտեղանի ինքնաթիռ է, որը ուսումնավարժական առաքելություններից բացի ի վիճակի է հանդես գալ որպես մոտ ցամաքային աջակցության (CAS) կործանիչ։

Այս ինքնաթիռը կարող է տեղափոխել մինչև 3 տոննա զինամթերք, և այդ նպատակով այն ունի 10 զինատեսակ՝ ֆյուզելաժի, թեւերի և թևերի ծայրերի տակ։