Իրանի քննադատությունը Մարդու իրավունքների խորհրդում ԱՄՆ-ի ներկայության վերաբերյալ
Իրանը քննադատել է ԱՄՆ-ի ներկայությունը Մարդու իրավունքների խորհրդում:
Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ԱՄՆ-ի ներկայության մասին, X միկրոբոլգում իր հաղորդագրության մեջ Ամերիկային բնութագրել էր որպես պատերազմից կախվածություն ունեցող ռեժիմ՝ գրելով. «Եկեք հայացք նետենք պատերազմից կախվածություն ունեցող ռեժիմին, որն ամեն տարի սպանում է ավելի քան հազար մարդ ոստիկանության ուժերի միջոցով, բայց դեռ անպարկեշտ կերպով տեղ է զբաղեցնում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում»:
Մարդու իրավունքների բնագավառում կատարված հանցագործությունների պատմության մեջ քաղաքացիների նկատմամբ ատոմային ռմբակոծություն և մարդատար ինքնաթիռների վրա հարձակումներ կատարած Ամերիկան մշտապես օգտագործում է մարդու իրավունքները՝ որպես գործիք Վաշինգտոնի հետ ոչ համախոհ երկրների վրա ճնշում գործադրելու համար: