ՌԴ-ն ու Իրանը բանակցություններ են վարում գազի ոլորտում համագործակցության ընդլայնման շուրջ
https://parstoday.ir/hy/news/iran-i207050-ՌԴ_ն_ու_Իրանը_բանակցություններ_են_վարում_գազի_ոլորտում_համագործակցության_ընդլայնման_շուրջ
Ռուսաստանն Իրանի հետ բանակցություններ է վարում գազի ոլորտում համագործակցության ընդլայնման շուրջ, այդ թվում ՝ հանքավայրերի մշակման և գազի սվոպային մատակարարումների կիրառման համար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 04, 2023 18:25 Asia/Tehran
  •  ՌԴ-ն ու Իրանը բանակցություններ են վարում գազի ոլորտում համագործակցության ընդլայնման շուրջ

Ռուսաստանն Իրանի հետ բանակցություններ է վարում գազի ոլորտում համագործակցության ընդլայնման շուրջ, այդ թվում ՝ հանքավայրերի մշակման և գազի սվոպային մատակարարումների կիրառման համար:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ Էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը Ղազախստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների էներգետիկ համաժողովի շրջանակներում:

Նա հավելել է, որ ռուսական ընկերությունները շարունակում են նավթի հինգ հանքավայրեր մշակել Իրանում:

Շուլգինովի խոսքով` երկրների միջև էլ ավելի մեծ համագործակցությանը կնպաստի Հյուսիս-Հարավ երկաթուղու զարգացմանը։

ՇՀԿ անդամներն են Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Համաժողովի ընթացքում, նախատեսվում է դիտարկել նավթագազային արդյունաբերության, էլեկտրաէներգիայի, ատոմային էներգետիկայի, ածխի արդյունաբերությանը վերաբերող արդի հարցեր։