Թեհրանը համոզված է,որ Ադրբեջանի և Հայաստանի խնդիրները կարող են լուծվել երկխոսության միջոցով․ Իրանի խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյա
(last modified Mon, 09 Oct 2023 07:06:34 GMT )
Հոկտեմբեր 09, 2023 10:36 Asia/Tehran
  • Թեհրանը համոզված է,որ Ադրբեջանի և Հայաստանի խնդիրները կարող են լուծվել երկխոսության միջոցով․ Իրանի խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյա

Իրանի Իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահն ասել է.-«Իրանը ցանկանում է երկխոսության շրջանակներում լուծվեն Ադրբեջանի և Հայաստանի խնդիրները»։

Ղարաբաղյան հակամարտության հարցով Երիտասարդ լրագրողների ակումբին տված հարցազրույցում Շահրիար Հեյդարին ասել է. «Ներկայումս Ղարաբաղը Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի տարածք է։ Ադրբեջանի Հանրապետությունն օգտագործելով արտատարածաշրջանային երկրների և Սիոնիստական ռեժիմի կարողությունները  ձեռք է բերել ռազմական գերակայություն Հայաստանի նկատմամբ, սակայն դա նրան թույլ չի տալիս  գրավել  որտեղ որ ցանկանում է»։

«Ղարաբաղն ավանդաբար պատկանում է Հայաստանին, մարդկանց փախուստը դեպի Հայաստան, պայմանավորված է ադրբեջանական բանակի գնդակոծությամբ և հարձակմամբ, և դա չի նշանակում, որ հայերը Ղարաբաղում կորցրել են իրենց էությունն ու ինքնությունը, քանի որ ավանդաբար Ղարաբաղը միշտ էլ պատկանել է ու պատկանում է Հայաստանին, սակայն նրանք աշխարհագրական առումով  հայտնվեցին նեղության մեջ»։

Հեյդարին հավելել է,-«Այսօր Ադրբեջանի Հանրապետությունը նեղ դրության մեջ է դրել Ղարաբաղը, և Ղարաբաղը շրջափակման մեջ է չորս կողմից»։

Խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահը նշել է.-«Այն տարածքները, որոնք նախկինում գրավված էին Հայաստանի կողմից, և որոնց մեծ մասը պատկանում էր Ադրբեջանի Հանրապետությանը, Բաքուն հետ վերցրեց նախքան վերջին հակամարտությունները, բայց անշուշտ եթե Ադրբեջանի Հանրապետությունը փորձի հետևել նույն ընթացակարգին, ապա պետք է երկար տարիներ ներգրավված մնալ Սիոնիստական ռեժիմի, Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից պարտադրվող անցանկալի պատերազմներում»։

Նրա խոսքով՝ արտտարածաշրջանային երկրները ձգտում են շահագործել Կովկասի ռեսուրսները, նոր միջանցքները, և օգտագործել Ադրբեջանի Հանրապետության տարածքը՝ աշխարհաքաղաքական տառումով Եվրոպային միանալու համար։

« Հայաստանի կառավարությունը ստիպված է եղել Լեռնային Ղարաբաղը հանձնել Ադրբեջանի Հանրապետությանը, քանի որ Ադրբեջանի Հանրապետությունը ռազմական առումով գերազանցում է։ Իհարկե պետք է ասել,որ Հայաստանը խնդիրներ ունի Ադրբեջանի, Սիոնիստական ռեժիմի և Թուրքիայի հետ», ասել է Հեյդարին։  

Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահը հավելել է. «Վերջին 30 տարիներին  քանի որ  Ադրբեջանը, Հայաստանի դեմ պատերազմելու ուժ չուներ, մեծ արտոնություն է տվել Սիոնիստական ռեժիմին, ԱՄՆ-ին, Բրիտանիային ու Թուրքիային, որպեսզի նրանց միջոցով հետ ստանա Ղարաբաղը»։