ԻԻՀ մեծարգո առաջնորդ. Հոկտեմբերի 7-ի փոթորիկը Սիոնիստական ռեժիմի անուղղելի ձախողումն է
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է. -«Ռազմական և հետախուզական առումներով «Ալ-Աղսա փոթորիկը» կոչվող հարձակման արդյունքում Սիոնիստական ռեժիմի ձախողումն անուղղելի , և ավերիչ երկրաշարժ է, և դժվար թե օկուպանտ ռեժիմը Արևմուտքի բոլոր օգնություններով հանդերձ կարողանա վերականգնել հարվածներից տուժած իշխանության կառույցները»:
Երեքշաբթի առավոտյան, Իրանի Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ և ԶՈՒ-ի գերագույն գլխավոր հրամանատար՝ այաթոլլահ Խամենեիի ներկայությամբ կայացավ զինված ուժերի սպայական համալսարանների շրջանավարտների հանդիսավոր արարողությունը:
Արարողության ժամանակ ունեցած ելույթում այաթոլլահ Խամենեին անդրադառնալով պաղեստինցի երիտասարդների կերտած սխրանքի շնորհիվ Սիոնիստական ռեժիմի անուղղելի ձախողմանը, ընդգծել է,-«Այս ավերիչ փոթորկի պատճառը Պաղեստինի ժողովրդի դեմ կեղծ օկուպանտ ռեժիմի շարունակական վայրագությունն ու հանցագործությունն էր, և այս ռեժիմը չի կարող ստելով և ճնշվածի դերում հանդես գալով թաքցնել իր հրեշավոր և նողկալի դեմքը Գազայի վրա հարձակվելու և նրա ժողովրդին կոտորելու ժամանակ, և անհեթեթ հայտարարություններ անելով,ասել թե՝ պաղեստինցի երիտասարդների սխրագործությունը և նրանց հնարամիտ ու խելացի նախագծումը ոչ-պաղեստինցիների գործն է»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծելով, որ շաբաթ՝ հոկտեմբերի 7-ին Պաղեստինի քաջարի երիտասարդության սխրագործության օրվանից հետո, Սիոնիստական ռեժիմն այլևս նախկին Սիոնիստական ռեժիմը չէ, հավելելէ,-«Այս մեծ աղետի պատճառը հենց սիոնիստների գործողություններն են , որովհետև երբ հատում եք վայրագության ու դաժանության սահմանը, պետք է սպասեք «փոթորկի»:
Մեծարգո առաջնորդը պաղեստինցի մուջահեդների խիզախ և անձնուրաց գործողությունը համարելով որպես պատասխան քայլ օկուպանտների երկար տարիների հանցագործություններին և վերջին ամիսներին դրանց ավելացմանը, հավելել է,-«Վերջին դեպքերի մեղավորը օկուպանտ ռեժիմի գործող կառավարությունն է, որը ամեն կարգի վայրագության դիմեց Պաղեստինի ճնշված ժողովրդի դեմ»։

Անդրադառնալով բռնազավթիչ ռեժիմի չարագործություններին, այաթոլլահ Խամենեին ասել է. «Ժամանակակից պատմության մեջ ոչ մի մուսուլման ժողովուրդ Սիոնիստական ռեժիմի նման լկտի ու դաժան թշնամու չի հանդիպել և այս ժողովրդի չափ ճշնման ու շրջափակման չի ենթարկվել: Բացի այդ, ԱՄՆ-ն ու Բրիտանիան ոչ մի դաժան կառավարությանն այսքան չեն աջակցել, որքան այս կեղծ կառավարությանը»։
Պաղեստինցի տղամարդկանց ու կանանց, երեխաների ու ծերերի սպանությունը, Ալ-Աղսա մզկիթի պղծումը, հավատացյալներին ոտքով հարվածելը և զինված ավանաբնակների կողմից պաղեստինցիների սպանությունը համարելով Սիոնիստական ռեժիմի հանցագործություններից, մեծարգո առաջնորդը հավելել է.-«Արդյոք Պաղեստինի քաջարի և բազմահազարամյա ժողովուրդը այս բոլոր վայրագությունների ու հանցագործությունների դիմաց այլ ելք ունե՞ր, քան «փոթորիկ» բարձրացնել»:

Անդրադառնալով ճնշված ձևանալու չարագործ ռեժիմի ջանքերին և աշխարհի ժողովուրդներին դա ներարկելու հարցում իմպերիալիստական լրատվամիջոցների աջակցելուն,այաթոլլահ Խամենեին ասել է,-«Ճնշված ձևանալը 100 տոկոսով չի համապատասխանում իրականությանը և սուտ է, և ոչ ոք չի կարող ճնշված դիմագիծ ներկայացնել այս սատանաբարո հրեշից»։
Իրանի Զինված ուժերի գլխավոր հրամանատարը նաև Իմամ Ալիի անվան սպայական համալսարանների շրջանավարտների հանդիսավոր արարողության ժամանակ ունեցած իր ելույթում զինված ուժերին համարելով անվտանգության, արժանապատվության ու ազգային ինքնության պողպատե ամրոց,հավելել է,-«Ազգային անվտանգությունը բոլոր կարևոր ծրագրակազմերի ենթակառուցվածքն է, որոնք նպաստում են երկրի առաջընթացին, այնպես, որ եթե չկա անվտանգություն, չկա ոչինչ»։