Իրանի պաշտոնական դիմումը՝ իսլամական երկրների արտաքին գործերի նախարարների արտակարգ նիստը հյուրընկալելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i207360-Իրանի_պաշտոնական_դիմումը_իսլամական_երկրների_արտաքին_գործերի_նախարարների_արտակարգ_նիստը_հյուրընկալելու_համար
Ջիդդայում Իսլամական համագործակցության կազմակերպությունում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչը, պաշտոնական գրություն հղելով այս կազմակերպության քարտուղարությանը, հայտնել է Իրանի պատրաստակամությունը  հյուրաընկալելու այս կազմակերպության արտաքին գործերի նախարարների արտակարգ նիստը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2023 14:13 Asia/Tehran
  • Իրանի պաշտոնական դիմումը՝ իսլամական երկրների արտաքին գործերի նախարարների արտակարգ նիստը հյուրընկալելու համար

Ջիդդայում Իսլամական համագործակցության կազմակերպությունում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչը, պաշտոնական գրություն հղելով այս կազմակերպության քարտուղարությանը, հայտնել է Իրանի պատրաստակամությունը  հյուրաընկալելու այս կազմակերպության արտաքին գործերի նախարարների արտակարգ նիստը:

Ջիդդայում Իսլամական համագործակցության կազմակերպությունում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցչությունը երեքշաբթի (հոկտեմբերի 10-ին) այս կազմակերպության քարտուղարությանը ուղղված պաշտոնական գրության միջոցով պաշտոնապես հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության լիակատար պատրաստակամությունը՝ հյուրընկալելու Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի արտակարգ նիստը:

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Հոսեյն Էբրահիմ Թահայի հետ հեռախոսազրույցում ընդգծել է իսլամական երկրների հրատապ գործողությունները՝ պաղեստինյան ժողովրդին օգնելու համար։

Ամիր Աբդոլլահյանը նաև Միջազգային Կարմիր Խաչի ղեկավար Միրիանա Սպոլիարիկի հետ հեռախոսազրույցում ասել է. «Մենք այժմ ականատես ենք Գազայում պատերազմական հանցագործությունների շարունակմանն ու ընդլայնմանը:  Թելավիվը թիրախավորել է բնակելի թաղամասերը, հիվանդանոցներն ու դպրոցները, անջատել է ջրամատակարարումն ու էլեկտրականությունը, խոչընդոտում է վառելիքի ու սննդամթերքի մատակարարումը և այս ամենը զանգվածային պատժի և մարդկության դեմ համակարգված պատերազմական հանցագործությունների դրսևորումներ են»։

Տիկին Սպոլիարիկը նշել է. «Մենք համաձայն և համամիտ ենք ձեզ հետ և Գազայում հումանիտար պայմանները համարում ենք աղետալի։ Մենք նույնպես հետևում ենք իրավիճակին, բայց ցավոք, անվտանգության նկատառումներից ելնելով, Գազայի հատվածում մեր աշխատակիցների տեղաշարժը հնարավոր չէ»։