Իրանն առաջարկում է իր տարածքն օգտագործել ՌԴ–ից հացահատիկ արտահանելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i207414-Իրանն_առաջարկում_է_իր_տարածքն_օգտագործել_ՌԴ_ից_հացահատիկ_արտահանելու_համար
Թեհրանը Մոսկվային առաջարկում է իրանական տարածքը որպես անվտանգ միջանցք օգտագործել ռուսական հացահատիկը երրորդ երկրներ արտահանելու համար։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների փոխնախարար Սեյեդ Ալի Ռոհանին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2023 11:23 Asia/Tehran
  • Իրանն առաջարկում է իր տարածքն օգտագործել ՌԴ–ից հացահատիկ արտահանելու համար

Թեհրանը Մոսկվային առաջարկում է իրանական տարածքը որպես անվտանգ միջանցք օգտագործել ռուսական հացահատիկը երրորդ երկրներ արտահանելու համար։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների փոխնախարար Սեյեդ Ալի Ռոհանին։

«Իրանը կարող է ոչ միայն հացահատիկ ներկրել Ռուսաստանից սեփական կարիքները բավարարելու համար, այլև իր տարածքը որպես միջանցք տրամադրել ռուսական հացահատիկը երրորդ երկրներ արտահանելու համար ։ Ռուսական կողմը կարող է հույս դնել Իրանի վրա՝ որպես հուսալի և երկարաժամկետ գործընկերոջ», - հայտարարել է Ռոհանին։

Փոխնախարարը միաժամանակ նշել է, որ այդ հնարավորությունը Մոսկվան դեռ չի օգտագործել։ Իրանցի պաշտոնյայի գնահատմամբ՝ Ուկրաինայի հակամարտությունը և ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները իրանական երթուղին գործնականում դարձրել են անվտանգ և այլընտրանքային ուղի ռուսական հացահատիկի արտահանման համար:

Ռոհանին ափսոսանք է հայտնել, որ ՌԴ-ն ու Իրանն այդ ուղղությամբ մի փոքր դանդաղեն աշխատում: