ԻԻՀ առաջնորդ. Եթե Գազայում հանցագործությունները չդադարեցվեն, Դիմադրությանը հնարավոր չէ կանգնեցնել
https://parstoday.ir/hy/news/iran-i207662-ԻԻՀ_առաջնորդ._Եթե_Գազայում_հանցագործությունները_չդադարեցվեն_Դիմադրությանը_հնարավոր_չէ_կանգնեցնել
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է. -«Աշխարհի մուսուլման և նույնիսկ ոչ մուսուլման ժողովուրդները խիստ զայրացած են Ղոդսը բռնազավթած ռեժիմի ընթացող հանցագործություններից, և եթե այդ վայրագությունները շարունակվեն, աշխարհի մուսուլմանները և Դիմադրության ուժերը այլևս չեն համբերելու և ոչ ոք չի կարողանա կանգնեցնել նրանց»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2023 12:54 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է. -«Աշխարհի մուսուլման և նույնիսկ ոչ մուսուլման ժողովուրդները խիստ զայրացած են Ղոդսը բռնազավթած ռեժիմի ընթացող հանցագործություններից, և եթե այդ վայրագությունները շարունակվեն, աշխարհի մուսուլմանները և Դիմադրության ուժերը այլևս չեն համբերելու և ոչ ոք չի կարողանա կանգնեցնել նրանց»:

Իսլամական հեղափոխության գերապատիվ  առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին երեքշաբթի օրը, Իրանի գիտական ​​ էլիտայի  և այս ոլորտի տաղանդների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Գազայի հատվածում Պաղեստինի ժողովրդին ցեղասպանության ենթարկելու  Սիոնիստական ռեժիմի ոճրագործություններին,ընդգծել է ռմբակոծությունները դադարեցնելու անհրաժեշտությունը:

Այաթոլլահ Խամենեին Պաղեստինում ընթացող  գործողությունները  անվանել է Սիոնիստական ​​ռեժիմի բացահայտ հանցագործություն և բացահայտ ցեղասպանություն ողջ աշխարհի աչքի առաջ և անդրադառնալով սիոնիստների գործողությունների  քաղաքականություն մշակելու գործում ամերիկացիների շոշափելի դերին, ասել է. -«Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաների հետ զրույցներում որոշ երկրների պաշտոնյաների առարկությունն այն է եղել, թե պաղեստինցիները ինչո՜ւ են սպանել խաղաղ բնակիչներին։ Այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ ավանների բնակիչները խաղաղ բնակիչներ չեն և զինված են, բայց նույնիսկ եթե ենթադրենք, որ նրանք խաղաղ բնակիչներ են, նրանցից քանի՞սն են սպանվել և քանի՞ պաղեստինցի խաղաղ բնակիչներ են նահատակվել այս օրերին»։

Այաթոլլահ Խամենեին հավելել է.-«Իսրայելի զավթիչ ռեժիմը այս մի քանի օրվա ընթացքում սպանել է հարյուրապատիկ թվով խաղաղ բնակիչներ,այդ թվում մի քանի հազար կանանց, երեխաների, ծերերի և երիտասարդների,և  ռմբակոծելով բնակեցված կենտրոններն ու շենքերը, որոնք նա գիտի, որ խաղաղ բնակիչների բնակության վայրեր են, աշխարհի աչքի առաջ հանցագործություն է կատարում»:

 

Նշելով, որ Սիոնիստական  օկուպանտ ​​ կառավարությունը պետք է անպայմանորեն պատասխանատվության  ենթարկվի Պաղեստինի ճնշված ժողովրդի դեմ կատարած բազմաթիվ հանցագործությունների համար,մեծարգո առաջնորդը  ԱՄՆ-ի  կառավարությանը պատասխանատու է համարել օկուպանտ ռեժիմի վարած քաղաքականության համար և հավելել է.-«Բազմաթիվ տեղեկությունների համաձայն՝ Սիոնիստական ​​ռեժիմի ներկայիս քաղաքականությունն այս օրերին ամերիկացիներն են մշակում և ԱՄՆ-ն,  պատասխանատու է այս հարցում և պետք է ճանաչի իր պատասխանատվությունը»։

Այաթոլլահ Խամենեին, ընդգծելով, որ Գազայի հատվածի ռմբակոծումը պետք է անհապաղ դադարեցվի,ասել է,-«Իսլամական երկրներում մուսուլման ազգերի և նույնիսկ ԱՄՆ-ում  և Եվրոպայում ոչ մուսուլմանների հանրահավաքները վկայում են Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների պատճառով ժողովուրդների  լուրջ զայրույթի մասին»:

Գերապատիվ առաջնորդի խոսքով՝  եթե այդ հանցագործությունները շարունակվեն, աշխարհի մուսուլմանները և Դիմադրության ուժերը այլևս չեն համբերելու և ոչ ոք չի կարողանա կանգնեցնել նրանց:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հավելել է.-«Իհարկե, ինչ էլ անի Սիոնիստական ​​ռեժիմը, չի կարող հատուցել «Ալ-Աղսա փոթորիկ» գործողության ընթացքում կրած իր խայտառակ պարտությունը: