Ամիր Աբդոլլահյան. Գազայում հումանիտար վիճակը ողբալի է
https://parstoday.ir/hy/news/iran-i207770-Ամիր_Աբդոլլահյան._Գազայում_հումանիտար_վիճակը_ողբալի_է
Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռետնո Մարսուդիի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ Գազայում հումանիտար վիճակը ողբալի է, հավելելով. «Գազայի դեմ Սիոնիստական ռեժիմի ռազմական հանցագործությունները պետք է անհապաղ դադարեցվեն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 19, 2023 06:45 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Գազայում հումանիտար վիճակը ողբալի է

Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռետնո Մարսուդիի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ Գազայում հումանիտար վիճակը ողբալի է, հավելելով. «Գազայի դեմ Սիոնիստական ռեժիմի ռազմական հանցագործությունները պետք է անհապաղ դադարեցվեն»:

Չորեքշաբթի օրը Ջիդայում կայացած՝ Իսլամական համագործակցության կազմակերպության գործադիր կոմիտեի արտահերթ նիստի շրջանակում, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է Ինդոնեզիայի արտգործնախարար Ռետնո Մարսուդիին: Կողմերը  քննարկել են Պաղեստինի զարգացումները։

Հանդիպմանն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Դիմադրության ուժերին դիմակայելու փոխարեն, Սիոնիստական ռեժիմը հարձակվեց պաղեստինցի վրա, հավելելով. «Ռումբը, որն օգտագործվել է Գազայի Ալ-Մոհամեդանի հիվանդանոցը թիրախավորելու համար, ունի միայն Իսրայելը»:

Նա հավելել է. «Սիոնիստական ռեժիմը որոշել է կոտորել պաղեստինցիներին՝ ամբողջությամբ պաշարելով Գազան և անջատելով ջուրը, էլեկտրաէներգիան և վառելիքը, կանխելով Գազա սննդի և բժշկական օգնության ուղարկումը և հարձակվելով հիվանդանոցների վրա»։

Ամիր Աբդոլլահյանը նշել է. «Գազայի հատվածի բնակիչների բռնի տեղահանման հարցը շատ կարևոր խնդիր է և անհրաժեշտ է քննարկել այսօրվա նիստում»:

Ամիր Աբդոլլահյանը կոչ է արել արգելել նավթի վաճառքը Սիոնիստական ռեժիմին և ԻՀԿ գլխավոր քարտուղարի աջակցությամբ կազմակերպության քարտուղարությունում  ստեղծել ռեժիմի ռազմական հանցագործությունների փաստաթղթերի արխիվային կենտրոն՝ ռեժիմի ռազմաքաղաքական վերնախավին պատասխանատվության ենթարկելու նպատակով: