Բաղերին Շոյգուի հետ զրույցում չի բացառել Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնումը
Այլ երկրների կողմից Իսրայելին աջակցություն ցուցաբերելը կարող է հանգեցնել հակամարտության մեջ նոր դերակատարների ներգրավմանը։
Այս մասին Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցում։
«Իսրայելական ռեժիմի հանցագործությունների շարունակումը և որոշ երկրների ուղղակի օգնությունը Իսրայելին բարդացրել են իրավիճակը և կարող են հանգեցնել այդ դաշտ այլ դերակատարների դուրս գալուն»,-ասել է Բաղերին, հաղորդում Է Tasnim-ը:
Նա նաև ընդգծել է, որ «ՄԱԿ-ը պետք է արտահերթ նիստ անցկացնի և դադարեցնի Իսրայելի հանցագործությունները»:
Գործակալությունը հստակեցնում է, որ զրույցի ընթացքում ռուսական և իրանական կողմերը պայմանավորվել են համագործակցել հակամարտությունից տուժածներին օգնություն տրամադրելու հարցում: