Թեհրանի նահանգապետն առաջարկել է ռուս-իրանական համատեղ կոնսորցիում ստեղծել
https://parstoday.ir/hy/news/iran-i207810-Թեհրանի_նահանգապետն_առաջարկել_է_ռուս_իրանական_համատեղ_կոնսորցիում_ստեղծել
Թեհրանի նահանգապետ Ալիռեզա Ֆախարին «Արտադրված է Ռուսաստանում» համաժողովի շրջանակում առաջարկել է Իրանի և Ռուսաստանի համատեղ կոնսորցիում ստեղծել համաշխարհային շուկաներում ներկա գտնվելու համար։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 19, 2023 14:17 Asia/Tehran
  • Թեհրանի նահանգապետն առաջարկել է ռուս-իրանական համատեղ կոնսորցիում ստեղծել

Թեհրանի նահանգապետ Ալիռեզա Ֆախարին «Արտադրված է Ռուսաստանում» համաժողովի շրջանակում առաջարկել է Իրանի և Ռուսաստանի համատեղ կոնսորցիում ստեղծել համաշխարհային շուկաներում ներկա գտնվելու համար։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Ինչպես նշել է Ֆախարին, փոխգործակցության դեպքում Իրանն ու Ռուսաստանը կկարողանան, բավարարելով մեկը մյուսի պահանջները, պլանավորել ներկայությունը Աֆրիկայի, Ասիայի և նույնիսկ Եվրոպայի նոր համատեղ շուկաներում: Նրա խոսքով ՝ օրակարգում մասնավոր հատվածի ներգրավումն է և իրանա-ռուսական հարաբերությունների զարգացման նոր ռազմավարությունների պլանավորումը։

«Արտադրված է Ռուսաստանում» արտահանման միջազգային համաժողովն ընթանում է Մոսկվայում։