ԻԻՀ ռազմածովային ուժերի մշտական ներկայությունը աշխարհի ջրերում
Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտնել է միջազգային ջրերում Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի մշտական ներկայության մասին։
Parstoday-ի հայերեն բաժնի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին Մազանդարան նահանգի Նեքա քաղաքում ասել է. -«Անհրաժեշտ քայլեր են արվել բոլոր օվկիանոսներում միաժամանակյա ներկայության համար, քանի որ Իրանի ժողովրդի տնտեսական շահերը օվկիանոսների մակարդակում են»։
Նշելով, որ «Մազանդարան» ծովը խաղաղության և բարեկամության ծով է, ծովակալ Շահրամ Իրանին հավելել է.-«Տարածաշրջանի երկրները միասնական են և թույլ չեն տա տարածաշրջանից դուրս գտնվող երկրները չարագործություն անել այստեղ»:
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատարն ընդգծել է. «Հուսանք,որ այս տարածաշրջանում տնտեսական աճի ականատեսը կլինենք»: