Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը ընդառաջվել է կինոարվեստի մարդկանց կողմից
Իրանի կարճամետրաժ ֆիլմերի ամենահին միջոցառումը, որը գլորում է իր 40-րդ տարին, երկրորդ օրը հյուրընկալել էր կարճամետրաժ ֆիլմերի սիրահարների ու ստեղծագործողների մեծ թվով բազմազան մարդկանց:
Մշակութային և գեղարվեստական այս մեծ իրադարձության շրջանակներում Թեհրանի «Մելլաթ» կինո-պատկերասրահում կցուցադրվեն իրանական, արտասահմանյան, անիմացիոն և վավերագրական ֆիլմեր , ինչպես նաև կլինեն մասնագիտական նիստեր:
Ըստ տեղեկությունների՝ Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի 40-րդ միջազգային փառատոնի ոգևորությունն ու բազմամարդությունը նկատելի է եղել նաև երկրորդ օրը։
Հաշվի առնելով մեծ թվով կինոարվեստի մարդակնց ներկայությունը, ակնկալվում է, որ կարճամետրաժ ֆիլմերի հեղինակների ընդունելությունն իր գագաթնակետին կհասնի 40-րդ փառատոնի երկրորդ կեսին։ «Հիշողությունների թեւերին» խորագրով բաժնում ներկայացված են նաև Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի անցած շրջանների ֆիլմերը: