ՌԴ–ն և Իրանը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
https://parstoday.ir/hy/news/iran-i208142-ՌԴ_ն_և_Իրանը_պայմանավորվել_են_զարգացնել_համագործակցությունը_բարձր_տեխնոլոգիաների_ոլորտում
Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հոկտեմբեր 26, 2023 08:05 Asia/Tehran
  • ՌԴ–ն և Իրանը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

Հարցը քննարկվել է Մոսկվայում, գիտության, տեխնոլոգիաների և տնտեսության գիտածավալուն ոլորտների գծով Իրանի փոխնախագահ  Դեհղանի Ֆիրուզաբադիի  և ՌԴ փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովի   հանդիպման ժամանակ։  

 Դեհղանի Ֆիրուզաբադին և Դենիս Մանտուրովը քննարկել և կարծիքներ են փոխանակել տեխնոլոգիական ոլորտներում երկու երկրների համագործակցության   վերաբերյալ  և նախանշել հետագա աշխատանքի պլանը։

 Մանտուրովը նշել է, որ նախորդ տարվա արդյունքներով ռուս–իրանական ապրանքաշրջանառությունը, որի հիմնական մասը գյուղատնտեսական ապրանքներն ու պարենամթերքն են, ռեկորդային մակարդակի է հասել։

«Անհրաժեշտ է ջանքեր գործադրել առևտրի դիվերսիֆիկացման, բարձր ավելացված արժեքով արտադրանքի մասնաբաժնի ավելացման համար, այդ թվում` գիտելիքատար արդյունաբերություններում», – ընդգծել է նա։

Այդ աշխատանքում նախատեսվում է ներգրավել Ռուսաստանի և Իրանի գիտական կազմակերպությունները։

ՌԴ փոխվարչապետը իրանցի գործընկերոջը հրավիրել է այցելելու Եկատերինբուրգում 2024 թվականի հուլիսի 8-11-ը կայանալիք «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը։