Բաղերի Քանին Մոսկվայում հանդիպել է Միխայիլ Բոգդանովին
https://parstoday.ir/hy/news/iran-i208200-Բաղերի_Քանին_Մոսկվայում_հանդիպել_է_Միխայիլ_Բոգդանովին
ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերի Քանին հինգշաբթի օրը Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ: Կողմերը քննարկել են Գազյի հատվածում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դադարեցման հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2023 07:12 Asia/Tehran
  • Բաղերի Քանին Մոսկվայում հանդիպել է Միխայիլ Բոգդանովին

ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերի Քանին հինգշաբթի օրը Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ: Կողմերը քննարկել են Գազյի հատվածում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դադարեցման հարցը:

Բաղերի Քանին շնորհակալություն է հայտնել Գազայում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները ՄԱԿ-ում արդարացնելու ԱՄՆ-ի ջանքերի դեմ Մոսկվայի գործողությունների համար:

Նա նշել է. «Տարածաշրջանի Դիմադրությունը ներքին համոզմունք է, որին հասել են տարածաշրջանի ժողովուրդները, հատկապես Գազայի ժողովուրդը: Սակայն ԱՄՆ-ն չի ցանկանում ընդունել այս փաստը և կարծում է, որ պատժամիջոցներով, ճնշմամբ ու սպանություններով, կարող է ոչնչացնել ամեն ինչ»:

Ալի Բաղերին նշել է, որ անհրաժեշտ է երկկողմ և բազմակողմ քայլեր ձեռնարկել՝ անհապաղ դադարեցնելու Սիոնիստական ռեժիմի հարձակումները, ինչպես նաև արագ սնունդ, վառելիք և դեղորայք ուղարկել Գազայի կարիքավոր ժողովրդին։

Միխայիլ Բոգդանովն անդրադառնալով Պաղեստինում բռնությունները դադարեցնելու ուղղությամբ Մոսկվայի ձեռնարկած քայլերին՝ ներառյալ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներն ու քննարկումները, նշել է, «Անվտանգության խորհրդում ներկայացնելով Պաղեստինին վերաբերող բանաձևի երկրորդ նախագիծը՝ Ռուսաստանը մտադիր է իր դերը կատարել ՄԱԿ-ում և Անվտանգության խորհրդում Պաղեստինում ստեղծված կրիտիկական իրավիճակի վերաբերյալ, որը կարող է պատճառ դառնալ, որպեսզի լարվածությունը և անկայունությունը տարածվեն նաև այլ տարածաշրջաններում»։