Այսօր պաղեստինյան ժողովուրդն ավելի քան երբևէ աշխարհի արդյունավետ աջակցության կարիքն ունի. Ռայիսի
https://parstoday.ir/hy/news/iran-i208278-Այսօր_պաղեստինյան_ժողովուրդն_ավելի_քան_երբևէ_աշխարհի_արդյունավետ_աջակցության_կարիքն_ունի._Ռայիսի
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Կատարի էմիրի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ այսօր, առավել քան երբեւէ, Պաղեստինի ժողովուրդը աշխարհի, հատկապես իսլամական երկրների արդյունավետ աջակցության կարիքն ունի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2023 14:13 Asia/Tehran
  • Այսօր պաղեստինյան ժողովուրդն ավելի քան երբևէ աշխարհի արդյունավետ աջակցության կարիքն ունի. Ռայիսի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Կատարի էմիրի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ այսօր, առավել քան երբեւէ, Պաղեստինի ժողովուրդը աշխարհի, հատկապես իսլամական երկրների արդյունավետ աջակցության կարիքն ունի։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սայեդ Էբրահիմ Ռայիսին այսօր (շաբաթ) Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ բեն Խալիֆա Ալ Սանիի հետ հեռախոսազրույցում քննարկել է  Պաղեստինի ճնշված  ժողովրդին աջակցելու գործնական տաբերակները։

  Ռայիսին Սիոնիստական ​​ռեժիմի նկատմամբ արևմտյան երկրների՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ աջակցությունը մեկնաբանել է որպես այս երկրների կողմից կանաչ լույս՝ Գազայում այս ռեժիմի հանցագործություններն շարունակելու համար՝ ասելով, որ այսօր պաղեստինյան ազգը աշխարհի արդյունավետ աջակցության և հատկապես իսլամական երկրների միասնության կարիքն ունի՝ դադարեցնելու Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական մեքենայի գործունեությունը հանցագործություններ և ցեղասպանություն իրականացնելու ուղղությամբ։

Անդրադառնալով պաղեստինցի կանանց ու երեխաների սպանության հարցում Սիոնիստական ​​ռեժիմի  կողմից հանցագործությունների աննախադեպ աճին, ջրի ու էլեկտրաէներգիայի անջատմանը և Գազա սննդամթերքի ու դեղորայքի մուտքն արգելափակելու միջոցով մարդասիրական անմխիթար իրավիճակ ստեղծելուն , Ռայիսին ընդգծել է Իսլամական երկրների վճռական, միասնական և հստակ դիրքորոշման անհրաժեշտությունը՝ ի պաշտպանություն Պաղեստինի ճնշված ժողովրդին:

Այս հեռախոսազրույցում Կատարի էմիրը Գազայում տեղի ունեցած այսօրվա իրադարձությունները համարել է արևմտյան երկրների երկակի և վարկաբեկված քաղաքականության ապացույց՝ ասելով, որ տարածաշրջանի և իսլամական երկրները իրենց միասնականությամբ կարող են Սիոնիստական ռեժիմի ռազմական մեքենայի դեմն առնել ։