Իրանը մտահոգված է Գազայում Իսրայելի ռեժիմի կողմից քիմիական զենքի հնարավոր կիրառման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i208408-Իրանը_մտահոգված_է_Գազայում_Իսրայելի_ռեժիմի_կողմից_քիմիական_զենքի_հնարավոր_կիրառման_կապակցությամբ
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Իրանի ներկայացուցիչը զգուշացրել է Իսրայելի ռեժիմի կողմից Գազայի հատվածում բնակվող Պաղեստինի քաղաքացիների դեմ քիմիական զենքի հնարավոր կիրառման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2023 12:45 Asia/Tehran
  • Իրանը մտահոգված է Գազայում Իսրայելի ռեժիմի կողմից քիմիական զենքի հնարավոր կիրառման կապակցությամբ

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Իրանի ներկայացուցիչը զգուշացրել է Իսրայելի ռեժիմի կողմից Գազայի հատվածում բնակվող Պաղեստինի քաղաքացիների դեմ քիմիական զենքի հնարավոր կիրառման մասին։

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Իրանի ներկայացուցիչ Հադի Ֆարաջվանդը կազմակերպության գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասին և կազմակերպության գործադիր խորհրդի ղեկավար Լուսիան Ֆատոյին ուղղված նամակում գրել է, որ Իսրայելը  Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին պայմանագրերի, այդ թվում  Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի անդամ չէ, ուստի նա կարող է  Գազայի հատվածում դիմել քիմիական զենքի կիրառմանը:

Նամակում ասվում է, -Անհրաժեշտ է, որպեսզի Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գործադիր խորհուրդը և տեխնիկական քարտուղարությունը ուշադիր հետևեն Պաղեստինում տիրող  իրավիճակին, հատկապես թունավոր քիմիական նյութերի օգտագործման վերաբերյալ ցանկացած սպառնալիքին և պատրաստ լինեն  անհրաժեշտության դեպքում  համաձայն կոնվենցիայի՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ։