Քանանի. ԱՄՆ-ն զոհաբերել է մարդու իրավունքները՝ հանուն Իսրայելի հանցավոր ռեժիմի շահերի
https://parstoday.ir/hy/news/iran-i208564-Քանանի._ԱՄՆ_ն_զոհաբերել_է_մարդու_իրավունքները_հանուն_Իսրայելի_հանցավոր_ռեժիմի_շահերի
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է. «ԱՄՆ-ն ու մի երկրներ պատանդ են վերցրել ՄԱԿ-ը և զոհաբերել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը և մարդու իրավունքները՝ ի շահ ռասիստական և հանցավոր Իսրայելի ռեժիմի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2023 07:19 Asia/Tehran
  • Քանանի. ԱՄՆ-ն զոհաբերել է մարդու իրավունքները՝ հանուն Իսրայելի հանցավոր ռեժիմի շահերի

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է. «ԱՄՆ-ն ու մի երկրներ պատանդ են վերցրել ՄԱԿ-ը և զոհաբերել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը և մարդու իրավունքները՝ ի շահ ռասիստական և հանցավոր Իսրայելի ռեժիմի»:

Արձագանքելով Ջաբալիա ճամբարի վրա Սիոնիստական ռեժիմի դաժան հարձակմանը, X  սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Սիոնիստական ռեժիմի հարձակումներից հետո Գազայի հատվածի կենտրոնում գտնվող ալ-Բրիջ ճամբարի ամայացումը ցույց է տալիս  Պաղեստինի ճնշված ժողովրդի նկատմամբ իրականացվող հանցագործությունների խորությունը»:

Նա նշել է. «Բացառությամբ ԱՄՆ-ի և եվրոպական մի քանի երկրների, որոնք միշտ կեղծ հայտարարություններով հանդես են եկել ի պաշտպանություն մարդու իրավունքների և միջամտել այլ երկրների ներքին գործերին, աշխարհի երկրների և ժողովուրդների մեծամասնությունը կոչ է անում դադարեցնել  Սիոնիստական ռեժիմի հարձակումները  Գազայի հատվածի անպաշտպան բնակիչների դեմ»:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակի խոսքերով. «Ամերիկյան կառավարությունը և նրա աջակիցները նույնքան պատասխանատու են Գազայի հատվածում իրականացվող  ռազմական հանցագործությունների կատարման համար, որքան Սիոնիստական ռեժիմը, և նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն: Սիոնիստական ռեժիմը, չնայած Գազայի հատվածում անհապաղ զինադադարի միջազգային կոչերին, շարունակում է հարձակումներն անպաշտպանբ պաղեստինցիների դեմ»:

Վերջին տվյալներով՝ Գազայում նահատակների թիվը հասել է ավելի քան 9000 մարդու, այդ թվում՝ 3760 երեխա և 2326 կին, 23000 մարդ վիրավորվել է։