Իրանի և Եգիպտոսի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը Պաղեստինի զարգացումների թեմայով
Իրանի Իսլամական Հանրապետության և Եգիպտոսի ԱԳ նախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Պաղեստինի վերջին զարգացումները։
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երկուշաբթի գիշեր այս հեռախոսազրույցում անդրադարձել է որպես երկու կարևոր իսլամական երկրներ Իրանի և Եգիպտոսի դիրքին և կարևորել է Պաղեստինում առկա ճգնաժամին, ինչպես նաև Գազայի ու Արևմտյան ափի խաղաղ բնակիչների դեմ Իսրայելի ռեժիմի վայրագ հարձակումներին վերջ դնելու նպատակով երկու երկրների միջև խորհրդակցությունների շարունակվելը։
Նա նաև ընդգծել է Ռիադում իսլամական երկրների ղեկավարների առաջիկա հանդիպման կարևորությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել Թեհրանի և Կահիրեի համատեղ խորհրդակցությունները։
Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության Կարմիր մահիկի կազմակերության պատրաստակամությունը Եգիպտոսի տարածքով մարդասիրական օգնություն ուղարկելու Գազա։
Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին այս հեռախոսազրույցում, բացատրելով Գազայի բնակիչներին միջազգային մարդասիրական օգնություն հասցնելու Եգիպտոսի միջոցառումների մասին, բարձր գնահատեց արաբական և իսլամական երկրների և Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումներն ու ջանքերն այս հարցում:
Սամեհ Շուքրին նաև ընդգծել է երկկողմ և բազմակողմ խորհրդակցությունների շարունակությունը՝ Գազայում պատերազմի դադարեցմանը և հրադադարի հաստատմանը նպաստելու և մարդասիրական օգնություն այդ տարածքի ժողովրդին ուղարկելու նպատակով։