Զարղամիի նամակը ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները դադարեցնելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i208772-Զարղամիի_նամակը_ՅՈՒՆԵՍԿՕ_ին_Գազայում_Սիոնիստական_ռեժիմի_հանցագործությունները_դադարեցնելու_կապակցությամբ
Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ուղղված նամակում կոչ է արել հրատապ քայլեր ձեռնարկել օկուպացված տարածքների, հատկապես Գազայի կոթողների, մշակութային ժառանգության և վայրերի պահպանության համար:
(last modified 2026-08-02T16:09:19+00:00 )
Նոյեմբեր 07, 2023 08:32 Asia/Tehran
  • Զարղամիի նամակը ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները դադարեցնելու կապակցությամբ

Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ուղղված նամակում կոչ է արել հրատապ քայլեր ձեռնարկել օկուպացված տարածքների, հատկապես Գազայի կոթողների, մշակութային ժառանգության և վայրերի պահպանության համար:

Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Էզզաթուլլահ Զարղամին ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Էդրի Ազուլեհին ուղղված նամակում ասել է. -Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների հետևանքով ոչնչանում են ենթակառուցվածքները և զոհվում են խաղաղ բնակիչները, հատկապես երեխաներ ու կանայք, բացի այդ խիտ բնակեցված այս տարածքում վերանում են ուսումնական առիթները և պատմամշակութային կոթողները ևս ոչնչացման եզրին են գտնվում։

Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարը հայտարարել է. «Բրնագրավված տարածքների, հատկապես Գազայի մշակութային վայրերի, կոթողների և ժառանգության պահպանությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ավելի մեծ ուշադրության կարիք ունի և պահանջվում է ձեր անհապաղ օժանդակությունը։

Պաղեստինի առողջապահության նախարարությունը երկուշաբթի գիշեր, հայտարարեց, որ հոկտեմբերի 7-ից ի վեր Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների հետևանքով նահատակվել է 10022 , և վիրավորվել՝ 25408 պաղեստինցի։