Իրանի նախագահն այցելելու է Տաջիկստան և Ուզբեկստան
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ այաթոլլա Ռայիսին, Տաջիկստանի նախագահ պարոն Իմամ Ալի Ռահմանի պաշտոնական հրավերով վաղը առավոտյան մեկնելու է այդ երկիր։ Այցի շրջանակում Իրանի և Տաջիկստանի պաշտոնյաները կստորագրեն համագործակցության մի քանի փաստաթղթեր։
Այս ուղևորությունից հետո Ռայիսին Ուզբեկստանի նախագահ պարոն Շավքաթ Միրզիյոևի պաշտոնական հրավերով մեկնելու է այդ երկիր տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) 16-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
Իրանի նախագահը, ECO-ի գագաթնաժողովին հանդես է գալու ելույթով,որի ընթացքում ներկայացնելու է Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումները։ Այցի շրջանակներում նախագահ Ռայիսին հանդիպելու է նաեւ գագաթնաժողովին մասնակցող մի շարք ղեկավարների ու պաշտոնյաների հետ։
Երկօրյա այս այցի ընթացքում նախագահի երկկողմ բանակցությունների առանցքում են լինելու հատկապես առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության, և միջազգային հարցերի, հատկապես Գազայի ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ խորհրդակցությունները։