Իրանի նախագահն այցելելու է Տաջիկստան և Ուզբեկստան
https://parstoday.ir/hy/news/iran-i208784-Իրանի_նախագահն_այցելելու_է_Տաջիկստան_և_Ուզբեկստան
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ այաթոլլա Ռայիսին,   Տաջիկստանի նախագահ պարոն Իմամ Ալի Ռահմանի պաշտոնական հրավերով  վաղը  առավոտյան մեկնելու է այդ երկիր։ Այցի շրջանակում  Իրանի և Տաջիկստանի պաշտոնյաները կստորագրեն համագործակցության մի քանի փաստաթղթեր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2023 13:46 Asia/Tehran
  • Իրանի նախագահն այցելելու է  Տաջիկստան և Ուզբեկստան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ այաթոլլա Ռայիսին,   Տաջիկստանի նախագահ պարոն Իմամ Ալի Ռահմանի պաշտոնական հրավերով  վաղը  առավոտյան մեկնելու է այդ երկիր։ Այցի շրջանակում  Իրանի և Տաջիկստանի պաշտոնյաները կստորագրեն համագործակցության մի քանի փաստաթղթեր։

Այս ուղևորությունից հետո Ռայիսին Ուզբեկստանի նախագահ պարոն Շավքաթ Միրզիյոևի  պաշտոնական հրավերով  մեկնելու է այդ երկիր տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) 16-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։

Իրանի նախագահը, ECO-ի գագաթնաժողովին հանդես է գալու ելույթով,որի ընթացքում ներկայացնելու է Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումները։ Այցի շրջանակներում  նախագահ Ռայիսին հանդիպելու է նաեւ գագաթնաժողովին մասնակցող մի շարք ղեկավարների ու պաշտոնյաների հետ։

  Երկօրյա այս այցի ընթացքում նախագահի երկկողմ բանակցությունների առանցքում են լինելու հատկապես առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության, և միջազգային հարցերի, հատկապես Գազայի ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ խորհրդակցությունները։