Իրանի նախագահի արձագանքը Գազայի վրա միջուկային հարձակման սպառնալիքին
Իրանի նախագահն ասել է. «Այսօր բոլորին ապացուցված է Իրանի դիրքորոշման իրավացիությունը՝ այս ահաբեկչական ռեժիմի գոյությունը մարդկային հասարակության համար վտանգավոր համարելու, դրան դիմակայելու և Պաղեստինի ճնշված ժողովրդի իրավունքները պաշտպանելու անհրաժեշտության հարցում»:
Այաթոլլահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին այսօր՝ չորեքշաբթի, կառավարության նիստի ժամանակ Գազայի անպաշտպան ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների հանդեպ միջազգային կազմակերպությունների լռությունն ու անգործությունը համարեց աշխարհի ժողովուրդների մոտ այս կազմակերպությունների ավելի հեղինակազրկման պատճառը, և հայտարարեց. «Ահավոր ցավից ու ափսոսանքից բացի, այս հարցը վկայում է աշխարհի մարդկանց իրավացի պահանջի մասին՝ ներկայիս դաժան կառուցվածքը արդար կարգով փոխարինելու համար»:
Օրեր առաջ Իսրայելի վարչապետի կաբինետի նախարար Ամիչայ Էլիահուն առաջարկել էր Գազայի հատվածի դեմ ատոմային ռումբերի կիրառումը որպես Իսրայելի սեղանի վրա դրված տարբերակ և դեմ էր արտահայտվել այս տարածք ցանկացած մարդասիրական օգնության մուտքին։