Ի՞նչ հարցեր են քննարկել ԻԻՀ և Թուրքիայի նախագահները
https://parstoday.ir/hy/news/iran-i208974-Ի_նչ_հարցեր_են_քննարկել_ԻԻՀ_և_Թուրքիայի_նախագահները
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում. - Ընդգծել է Սիոնիստական հանցավոր ռեժիմի վրա իսլամական աշխարհի համակողմանի ճնշման և որպես սիոնիստների հանցագործությունները կասեցնելու արդյունավետ և զսպող միջոց՝ ռեժիմի հետ իսլամական երկրների քաղաքական և տնտեսական հարաբերությունների խզման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2023 05:52 Asia/Tehran
  • Ի՞նչ հարցեր են քննարկել ԻԻՀ և Թուրքիայի նախագահները

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում. - Ընդգծել է Սիոնիստական հանցավոր ռեժիմի վրա իսլամական աշխարհի համակողմանի ճնշման և որպես սիոնիստների հանցագործությունները կասեցնելու արդյունավետ և զսպող միջոց՝ ռեժիմի հետ իսլամական երկրների քաղաքական և տնտեսական հարաբերությունների խզման անհրաժեշտությունը:

- Նա նշել է, որ բոլոր իսլամական երկրները, այդ թվում՝ Իրանը, Թուրքիան և Եգիպտոսը, ենթարկվում են աստվածային փորձության՝ ժամանակին արված քայլերով այս աննախադեպ ոճրագործությանը դիմակայելու հարցում։

- Նախագահը նշել է, որ եթե Սաուդյան Արաբիայում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ նիստի արդյունքում օգնություն չտրամադրվի պաղեստինցիներին ու նրանց փրկության ուղղությամբ քայլեր չարվեն, ապա տարածաշրջանում հակամարտությունների շրջանակը կմեծանա, քանի որ տարածաշրջանի ժողովուրդները կհասկանան, որ իսլամական կառավարությունները անկարող են օգնել Պաղեստինի և Գազայի ժողովրդին։

- Ռայիսին քննադատել է Գազայի ժողովրդին հումանիտար օգնություն տրամադրելու գործընթացի և Իրանից ու մի շարք այլ իսլամական երկրների հումանիտար և մարդասիրական օգնության առաքումների դադարեցումը: