Սիոնիստական ռեժիմն ԱՄՆ-ի աջակցությամբ ցեղասպանության է ենթարկում պաղեստինցիներին
https://parstoday.ir/hy/news/iran-i208978-Սիոնիստական_ռեժիմն_ԱՄՆ_ի_աջակցությամբ_ցեղասպանության_է_ենթարկում_պաղեստինցիներին
X սոցիալական ցանցում արած գրառման մեջ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաին նշել է. «Գազան մարդկության համար խղճի փորձություն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2023 06:11 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմն ԱՄՆ-ի աջակցությամբ ցեղասպանության է ենթարկում պաղեստինցիներին

X սոցիալական ցանցում արած գրառման մեջ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաին նշել է. «Գազան մարդկության համար խղճի փորձություն է:

Ոչ մի կենդանի ու արթուն խիղճ չի լռի Գազայում պաղեստինցիների ջարդերի, ավելի քան 2 միլիոն մարդու լիակատար պաշարման, հիվանդանոցների ռմբակոծման ու հիվանդների սպանության, մանկական հիվանդանոցի պաշարման պատկերները տեսնելուց հետո»։

Նա հավելել է. «Այս խայտառակությունը երբեք չի մաքրվելու ԱՄՆ-ի ճակատից, քանի որ այդ երկրի կառավարության լիակատար աջակցությամբ Սիոնիստական ռեժիմը ցեղասպանության է ենթարկում պաղեստինցիներին»:

Քանանին գրել է. «Արդյոք աշխարհը սպասու՞մ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»,- հավելելով. «Այս խորհուրդը չունի Սիոնիստական ռեժիմի մարդասպան մեքենան կանգնեցնելու և ԱՄՆ-ի վետոյի իրավունքի ստվերում, Բրիտանիայի և Ֆրանսիայի աջակցությամբ Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների ցեղասպանությանը վերջ դնելու կամք»: