Ղալիբաֆը ծաղրեով Թրամփի նախընտրական կարգախոսը. «Ամերիկան ​​կրկին սոված դարձրեք»
https://parstoday.ir/hy/news/iran-i249388-Ղալիբաֆը_ծաղրեով_Թրամփի_նախընտրական_կարգախոսը._Ամերիկան_կրկին_սոված_դարձրեք
Իրանի խորհրդարանի նախագահը ծաղրել է Թրամփի նախընտրական կարգախոսը՝ գրելով. «Ամերիկան ​​կրկին սոված դարձրեք»։
(last modified 2026-08-24T13:49:33+00:00 )
Օգոստոս 24, 2026 17:17 Asia/Tehran
  • Ղալիբաֆը ծաղրեով Թրամփի նախընտրական կարգախոսը. «Ամերիկան ​​կրկին սոված դարձրեք»

Իրանի խորհրդարանի նախագահը ծաղրել է Թրամփի նախընտրական կարգախոսը՝ գրելով. «Ամերիկան ​​կրկին սոված դարձրեք»։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով Mehr լրատվական գործակալությունը, երկուշաբթի օրը Դոնալդ Թրամփն իր հարթակում վերահրապարակել է Ղալիբաֆի ելույթից մի մոնտաժված և կեղծ տեսանյութ։ Ի պատասխան այս հոգեբանական գործողության՝ խորհրդարանի նախագահը ծաղրել է Թրամփի նախընտրական կարգախոսը՝ գրելով. «Ամերիկան ​​կրկին սոված դարձրեք»։ Նա նաև տարածել է վիճակագրական տվյալներ պարունակող մի պատկեր, որը հիմնված է միջազգային կառույցների և ամերիկյան հեղինակավոր հաստատությունների պաշտոնական զեկույցների հիման վրա որը վերաբերվում է ամերիկացի ժողովրդի շրջանում առկա քաղցին՝ դրանով իսկ ընդգծելով ԱՄՆ հասարակության մեջ առկա իրական ճգնաժամը. Միացյալ Նահանգներում 47 միլիոն մարդ պայքարում է քաղցի և պարենային անապահովության դեմ։

Նա նշելով, որ ամերիկացի յուրաքանչյուր ութ քաղաքացուց մեկը քնում է քաղցած՝ հայտարարել է, որ 16 միլիոն ամերիկացի երեխա դարձել է համակարգային աղքատության և կենսապահովման ճգնաժամի զոհ, և որ քաղցի խնդիրն առկա է ԱՄՆ-ի բոլոր քաղաքներում։

Դիմելով Թրամփին՝ Ղալիբաֆը գրել է. «Այս թվերը հորինված չեն՝ ի տարբերություն քո փուչ հայտարարությունների և «կեղծ լուրերի», և դու չես կարող ստով փոխհատուցել Իրանի դեմ գրանցածդ ձախողումները»։