Փոխծովակալ Սայարի. Իրանի կառավարությունը հաստատակամորեն սատարում է զինված ուժերին
ԻԻՀ ԲՇՊ և համակարգողի տեղակալն ընդգծել է, որ կառավարությունը լիակատար վճռականությամբ կանգնած է զինված ուժերի՝ հատկապես բանակի կողքին՝ պաշտպանական կարիքները բավարարելու և նրանց առաքելություններին աջակցելու հարցում։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA-ն, ծովակալ Հաբիբոլլահ Սայարին «Կառավարության շաբաթվան» նվիրված ուղերձում նշել է, որ կառավորությունը օգտագործելով ազգային ներուժը՝ ժամանակակից պատմության ամենավճռորոշ պահերից մեկում, ձգտում է ծառայել հանրությանը, լուծել խնդիրները և պահպանել ժողովրդի խաղաղությունն ու անվտանգությունը։
Նա հավելել է, որ ճնշումներն ու սպառնալիքները չեն խարխլել երկրի պետական ծառայողների վճռականությունը, և որ Իրանը կշարունակի առաջընթացի իր ուղին՝ կառավարության, զինված ուժերի և ժողովրդի համերաշխության շնորհիվ։
Իրանի բանակի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հաթամին նաև նախազգուշացրել է, որ Իրանը փորձադաշտ չի դառնա իր թշնամիների դավադրությունների և արկածախնդրության համար։
Նա ընդգծել է, որ ԶՈւ՝ հենվելով հավատի, փորձի և պատրաստականության վրա, վճռականորեն կարձագանքեն ագրեսիայի ցանկացած գործողության և կպաշտպանեն երկրի անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։