ԻԻՀ ռադիոհեռուստատեսության կազմակերպության ղեկավարի ուղերձը Լիբանան-Պաղեստին սահմանից
Մենք ամեն կերպ աջակցում ենք Դիմադրության լրատվամիջոցներին Լիբանան-Պաղեստին սահմանին գտնվող Ալ-Աբադ և Ալ-Մանարահ բազաներից հղված ուղերձում, ԻԻՀ ռադիոհեռուստատեսության կազմակերպության ղեկավարն անդրադարձել է Դիմադրության ԶԼՄ-ների հետ համագործակցության ամրապնդմանը և աջակցությանը:
Al-Alam -ի թղթակցին տված հարցազրույցում, Փեյման Ջեբելին ասել է. «Այս մեծ հերոսապատումը, որն «Ալ Աղսայի փոթորիկ» գործողությամբ կերտել է պաղեստինյան Դիմադրությունը և Գազայի ճնշված ժողովրդի միասնությունը, ինչպես նաև դիմադրության լրատվամիջոցների դերը Գազայում և ռազմաճակատում, պահանջում է, որպեսզի մենք միավորվենք»:
Նա հավելել է. «Իմ այցի նպատակն է ընդգծել Դիմադրության լրատվամիջոցների համերաշխությունը միմյանց հետ: Մենք հպարտանում ենք լիբանանյան Դիմադրությամբ և ականատես ենք Դիմադրության մարտիկների քաջությանը: Ես հանդիպել եմ նաև մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած մարտերի նահատակների ընտանիքների անդամների հետ:
Մենք պետք է հպարտությամբ, արժանապատվությամբ և պատվով հայտարարենք, որ մեր ողջ ուժը, փորձն ու կարողությունները կլինեն Դիմադրության ուժերի ու լրատվամիջոցների տրամադրության տակ, և այս այցը տեղի է ունեցել Դիմադրության առանցքի հետ մեր համերաշխությունն ու համախմբվածությունը հայտնելու նպատակով»:
Անդրադառնալով «Ալ Աղսայի փոթորիկ» գործողության լուսաբանման հարցում Դիմադրության լրատվամիջոցների դերին, Ջեբելին ասել է. «Իրանի լրատվամիջոցները, հատկապես՝ Դիմադրության ԶԼՄ-ները, կարևոր դեր են խաղացել սիոնստների ոկղմից Պաղեստինի ժողովրդի սպանությունների և հանցագործությունների, ինչպես նաև Լիբանանի հարավի վրա ռեժիմի հարձակումները լուսաբանելու հարցում»:
ԻԻՀ ռադիոհեռուստատեսության կազմակերպության ղեկավարն ասել է. «Իրանի հեռարձակման կազմակերպությունն իր բոլոր հնարավորությունները տրամադրում է Դիմադրության լրատվամիջոցներին, և սա շատ լավ հնարավորություն է լրատվամիջոցների համար համերաշխություն հայտնելու Պաղեստինի, Գազայի, Լիբանանի և այս երկրի հարավի ժողովրդին: Իմ այցը տեղի է ունենում լիբանանյան լրատվամիջոցների հետ համակարգման և համագործակցության շրջանակներում»: