Նախագահ Ռայիսիի ամենակարեւոր ու ամենատարբերվող ուղերձը Ռիադի նիստում
Իրանի կառավարության տեղեկատվական խորհրդի քարտուղարն ասել է,-«ԻԻՀ նախագահի այն խոսքերը, որոնց համաձայն՝ Միացյալ Նահանգները սիոնիստների հանցագործության ռազմամեքենայի վառելինքն է, և պատերազմը դադարեցնելու համար կեղծ ուղերձներ հղելու փոխարեն պետք է դադարեցնել վառելիքի ներարկումը հանցագործության ռազմամեքենային, համարվում են Ռայիսիի ամենակարեւոր ու ամենատարբերվող ուղերձը Ռիադի նիստում»։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝Իրանի կառավարության տեղեկատվական խորհրդի քարտուղարը X-ի իր միկրոբլոգում գրել է. «Նախագահ Ռայիսին Սաուդյան Արաբիա կատարած այցից առաջ մի կարևոր հայտարարություն արեց,ասելով՝ ԱՄՆ-ն Սիոնիստների հանցագործության ռազմամեքենայի վառելիքն է։ Պատերազմը դադարեցնելու համար կեղծ ուղերձների փոխարեն պետք է դադարեցնել վառելիքի ներարկումը հանցագործության ռազմամեքենային։ Սա ամենակարևոր և ամենատարբերվող ուղերձն է, որը բարձր ձայնով հնչելու է Ռիադի նիստում»։
Իրանի նախագահը մեկնել է Ռիադ՝ սիոնիստների հանցագործությունների դեմ կանխարգելիչ մեխանիզմներին հետամուտ լինելու և Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ նիստին մասնակցելու նպատակով։