Ռազմածովային ուժերը ներկա են հումանիտար գործողություններին․ Ծովակալ Իրանի
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատարն ընդգծել է, որ ռազմական ասպարեզում ներկա գտնվելուց բացի, ռազմածովային ուժերը ներկա են նաև մարդասիրական գործողություններին և մինչ այժմ լավագույնս կատարել են այդ պարտականությունը։
Ծովակալ Շահրամ Իրանին Բուշեհրում բանակի ծովուժի դայվինգի (սուզալողի) առաջատարների մեծարմանը նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում ասել է,- «Ծովերում ծովուժի ներկայությունը եղել ու շարունակում է մնալ հզոր ու հաջողակ ներկայություն՝ այն գիտական կարողությունների ու սարքավորումների շնորհիվ, որոնք երկրի մասշտաբով ունի իր տրամադրության տակ և օգտագործում է բոլոր հնարավորությունները»։
Ծովակալ Իրանին հավելել է.-«Բանակի ռազմավարական ծովուժը բացի նավերին ուղեկցելուց,անվտանգության ոլորտում օգնություն ցուցաբերելու հարցում ևս մշտապես եղել է միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում, որոնք հաճախ շնորհակալություն են հայտնել ծովուժին»։
Բանակի ռազմածովային ուժերի հրամանատարը նաև ասել է,- «Հաշվի առնելով Իրանի ռազմածովային ուժերի ներկայությունը միջազգային բոլոր ջրերում, այսօր նույնիսկ այն երկրները, որոնք հավակնում են հաստատել ծովային անվտանգություն, նրանց նավերը գտնվել են այնպիսի իրավիճակներում, որ օգնություն են խնդրել Իրանի ռազմածովային ուժերից»:
Ծովակալ Իրանին ասել է. «Օգնություններ են տրամադրվել ծովահեններին փախցնելու, նավերի անվտանգությունն ապահովելու, ներառյալ հրդեհները մարելու ոլորտում»: