Ռայիսի. «Երկու պետություն» սկզբունքի փոխարեն պետք է ուշադրություն դարձնել պաղեստինցիների քվեներին
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Սաուդյան Արաբիա կատարած կարճատև այցից վերադառնալուց հետո, որը տեղի էր ունեցել իսլամական երկրների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին անդրադարձել է այցի արդյունքներին, նշելով. «Մասնակցությունն այս հանդիպմանը կարևոր էր երկու առումով:
Նախ՝ այն կայացել է բոլոր իսլամական և արաբական երկրների ներկայությամբ, և երկրորդ հերթին՝ հանդիպման ժամանակ քննարկվել է ամբողջ աշխարհի համար այսօր գերխնդիր դարձած հարցը»:
Գագաթաժողովում, ի տարբերություն պաղեստինյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ մի շարք երկրների առաջարկած «երկու պետություն» սկզբունքի, Իրանը ներկայացրել է ժողովրդավարական լուծում, որը ենթադրում է բոլոր պաղեստինցիների՝ ներառյալ մուսուլմանների, քրիստոնյաների և հրեաների քվեներով իրենց ճակատագիրը որոշումը:
Էբրահիմ Ռայիսին նշել է. «Իրանը Պաղեստինի խնդրի վերաբերյալ իր ասելքին ունի: Ես փորձեցի լինել Իրանի ժողովրդի ձայնը, ովքեր փողոցներում բարձրաձայնում են պաղեստինցիների իրավունքների հարցը: Իսլամական հեղափոխության հաղթանակի սկզբից ի վեր Իրանը հստակ կարծիք ուներ Պաղեստինի ժողովրդի իրավունքների մասին, իսկ Սիոնիստական ռեժիմը համարել է կեղծ, օկուպանտ ու ինքնություն չունեցող ռեժիմ»։
Նշելով, որ ժամանակը, թեկուզ 75 տարի, օկուպանտ ռեժիմի համար չի ապահովում լեգիտիմություն, Ռայիսին հավելել է. «Հետևելով Իմամ Խոմեյնու և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հստակ և բացահայտ կարծիքին, դեռևս Իսլամական հեղափոխության հաղթանակից առաջ Իրանի Իսլամական Հանրապետությունը Երուսաղեմի ազատության և Պաղեստինի ժողովրդի իրավունքների հարցը համարում էր իսլամական աշխարհի առաջին խնդիրը և երկրների իրական դիրքորոշումները բացահայտելու և ճանաչելու չափանիշ»: