Իրանն աջակցում է Իսլամական համագործակցության կազմակերպության հայտարարությանը՝ Իսրայելի միջուկային սպառնալիքի դատապարտման հարցում
https://parstoday.ir/hy/news/iran-i209030-Իրանն_աջակցում_է_Իսլամական_համագործակցության_կազմակերպության_հայտարարությանը_Իսրայելի_միջուկային_սպառնալիքի_դատապարտման_հարցում
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունն աջակցել է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամների՝ Իսրայելի ռեժիմի սպառնալիքները դատապարտող հայտարարությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 12, 2023 12:23 Asia/Tehran
  • Իրանն աջակցում է Իսլամական համագործակցության կազմակերպության հայտարարությանը՝ Իսրայելի միջուկային սպառնալիքի դատապարտման հարցում

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունն աջակցել է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամների՝ Իսրայելի ռեժիմի սպառնալիքները դատապարտող հայտարարությանը։

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հովանավորել է ՄԱԿ-ում ներկայացված Իսլամական համագործակցության կազմակերպության հայտարարությունը՝ Իսրայելի ռեժիմի իշխանությունների կողմից միջուկային զենքի կիրառման սպառնալիքի դատապարտման վերաբերյալ։

Իսլամական համագործակցության կազմակերպության նոյեմբերի 6-ին հրապարակած հայտարարության մեջ ասվում է.-Իսլամական համագործակցության կազմակերպությունը կոչ է անում Իսրայելի օկուպացիոն ռեժիմին հրաժարվել զանգվածային ոչնչացման զենքից և միանալ NPT-ի դաշժինքին և ընդունել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ստուգումներն ու մոնիտորինգը:

Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների համատեղ հայտարարության մեջ՝ կապված Իսրայելի ռեժիմի կողմից միջուկային զենքի կիրառման սպառնալիքի հետ, ասված է.-Դատապարտելի են Իսրայելի ցավալի դիրքորոշումները Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի դեմ միջուկային զենքի կիրառման վերաբերյալ։ Իսլամական համագործակցության կազմակերպությունը իսրայելցի պաշտոնյայի ատելության խոսքը համարում է ահաբեկչական ռասիստական ​​գաղափարախոսության տարածում և կոչ է անում դատապարտել և միջազգային հանրության կողմից արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու ռազմական ագրեսիան, ամենօրյա սպանությունները և միջազգային օրենքների կոպտագույն խախտումները։

Սիոնիստական ​​ռեժիմի մշակութային ժառանգության նախարար՝ Ամիխայ Էլիահուն հայտարարել է, որ Գազայում միջուկային ռումբի օգտագործումը միակ հնարավոր լուծումն է, և որ պատերազմն առևանգողների համար գումար է արժենում։

Շարունակելով իր ֆաշիստական ​​ու անմարդկային հայտարարությունները՝ նա ասաց՝ Գազայի հատվածը պետք է վերանա, այնտեղ նորից պետք է սիոնիստական բնակավայրեր կառուցվեն։

Գազայի հատվածի ռմբակոծությունները և պաղեստինցի կանանց ու երեխաների սպանությունները շարունակվում են այն դեպքում, երբ արևմտյան երկրները, որոնք աջակցում են Սիոնիստական ​​ռեժիմին, վետո են դրել Անվտանգության խորհրդում հրադադարի մասին ցանկացած բանաձևի վրա կամ  պաղեստինցիների սպանությունն ու ռմբակոծությունը կասեցնել փորձելու փոխարեն, ձգտում են ընդունել բանաձեւեր՝ Թել Ավիվին ավելի շատ աջակցելու համար։