Իրանը հյուրընկալելու է գիտական արդարության համաշխարհային գագաթնաժողովը
Հանուն խաղաղության, արդարության և գլոբալ անվտանգության՝ հակաապարտեիդ համաշխարհային գիտական կոալիցիայի համաժողովի նախագահը տեղեկացրել է առաջիկա տարում Իրանում այդ կոալիցիայի միջազգային նիստի անցկացման մասին։
Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, համաժողովի նախագահ՝ Սաիդ Ամերին Թեհրանի համալսարանում կայացած համագումարի ընթացքում ասել է․-Իսլամական հեղափոխության դիսկուրսը արդարության դիսկուրսն է, և Իրանի գիտական կենտրոնները կարող են լինել գիտական արդարության և խաղաղության դրոշակակիրն աշխարհում:
Ամերին նշել է, որ հաջորդ տարվանից արդար խաղաղության համար ժողովրդական մրցանակը կշնորհվի աշխարհի առաջատար քաղաքական գործիչներին, լրատվական ու մեդիա մշակութային և հետազոտությունների ոլորտի գործիչներին։
Հանուն խաղաղության, արդարության և գլոբալ անվտանգության՝ հակաապարտեիդ համաշխարհային գիտական կոալիցիայի համաժողովի նախագահն այսօրվա համագումարի մասին ասել է․-Այս հանդիպումը կայացել է հարգելու խաղաղությունը և ապահովելու ավելի ազատ ու բարգավաճ աշխարհի կառուցումը։ Գիտական ապարտեիդը փակել է գիտության կառուցողական ճանապարհն աշխարհում և բախվել հսկայական մարտահրավերների։