Ամիր Աբդոլլահյան. Ռիադի հանդիպումը ևս մեկ անգամ ընդգծեց Պաղեստինի խնդրի կարևորությունը
Անդրադառնալով Էր Ռիադում կայացած իսլամական և արաբական երկրների ղեկավարների արտահերթ հանդիպմանն ԻԻՀ ԱԳ նախարարը, նշել է. «Այս հանդիպումը ևս մեկ անգամ ընդգծեց Պաղեստինի և Երուսաղեմի խնդրի կարևորությունը՝ որպես իսլամական աշխարհում ինտեգրման կարևոր գործոն»։
Շաբաթ օրը Էր-Ռիադում տեղի է ունեցել իսլամական և արաբական երկրների համատեղ արտակարգ նիստ՝ Գազայի և Պաղեստինի իրավիճակի քննարկման նպատակով։
Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն Instagram-ի իր էջում գրել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձում է գտնել Պաղեստինի խնդրի մշտական լուծում, որը ենթադրում է Պաղեստինի բոլոր բնակիչների և դրսում ապրող պաղեստինցիների մասնակցությամբ, երկրի ապագան որոշելու նպատակով, միջազգային իրավունքին համապատասխան հանրաքվեի անցկացում»։
Նա նշել է. «Հանդիպմանն ԻԻՀ նախագահը կարևոր, գործնական և հրատապ առաջարկ է արել՝ ի շահ պաղեստինցիների, ներառյալ՝ Գազայում սպանությունների և ցեղասպանության դադարեցումը, մարդասիրական շրջափակման ամբողջական վերացումը և իսլամական երկրների կողմից Սիոնիստական ռեժիմի հետ ցանկացած քաղաքական և տնտեսական կապի խզումը: Նա հորդորել է ստեղծել միջազգային դատարան՝ Սիոնիստական ռեժիմի և Միացյալ Նահանգների առաջնորդներին և հանցագործներին հետապնդելու և պատժելու, հատուկ հիմնադրամ՝ Գազայի անհապաղ վերակառուցումն ապահովելու համար և ապահովել իսլամական երկրներից պաղեստինցիներին հումանիտար օգնության տրամադրումը»: