Թեհրանում կկայանա Իրանի էլեկտրաէներգիայի արդյունաբերության միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը
https://parstoday.ir/hy/news/iran-i209082-Թեհրանում_կկայանա_Իրանի_էլեկտրաէներգիայի_արդյունաբերության_միջազգային_մասնագիտացված_ցուցահանդեսը
Հարևան երկրների էներգետիկայի նախարարների ներկայությամբ, Թեհրանում կկայանա Իրանի էլեկտրաէներգիայի արդյունաբերության միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2023 06:58 Asia/Tehran
  • Թեհրանում կկայանա Իրանի էլեկտրաէներգիայի արդյունաբերության միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը

Հարևան երկրների էներգետիկայի նախարարների ներկայությամբ, Թեհրանում կկայանա Իրանի էլեկտրաէներգիայի արդյունաբերության միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:

Պակիստանի, Իրաքի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Աֆղանստանի էներգետիկայի նախարարները կժամանեն Թեհրան՝ մասնակցելու ցուցահանդեսին:
Իրանի էլեկտրաէներգիայի արդյունաբերության 23-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսն իր դռները կբացի նոյեմբերի 14-ին և կտևի չորս օր: 
Ցուցահանդեսը մեծ ուշադրության է արժանացել տարբեր երկրների կողմից: Աշխարհի 12 երկրների 110 ընկերությունների  ներկայացուցիչներ՝ Իտալիայից, Չեխիայից, Գերմանիայից, Չինաստանից, Հարավային Կորեայից, Խորվաթիայից, Թուրքիայից, Իսպանիայից, Հնդկաստանից, Սլովենիայից, Լեհաստանից և Ճապոնիայից կմասնակցեն ցուցահանդեսին: 
Ցուցահանդեսն անցկացվում է ամեն տարի՝ մեծ թվով ներքին և արտասահմանյան խոշոր ընկերությունների ներկայությամբ: Այն հիանալի հնարավորություն է էլեկտրաէներգիայի ոլորտում գործող ընկերությունների համար՝  ներկայացնելու իրենց ձեռքբերումներն ու արտադրանքը:
Իրանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ  ցուցահանդեսին կմասնակցի 474 իրանական ընկերություն: