Թեհրանում կկայանա Իրանի էլեկտրաէներգիայի արդյունաբերության միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը
Հարևան երկրների էներգետիկայի նախարարների ներկայությամբ, Թեհրանում կկայանա Իրանի էլեկտրաէներգիայի արդյունաբերության միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:
Պակիստանի, Իրաքի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Աֆղանստանի էներգետիկայի նախարարները կժամանեն Թեհրան՝ մասնակցելու ցուցահանդեսին:
Իրանի էլեկտրաէներգիայի արդյունաբերության 23-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսն իր դռները կբացի նոյեմբերի 14-ին և կտևի չորս օր:
Ցուցահանդեսը մեծ ուշադրության է արժանացել տարբեր երկրների կողմից: Աշխարհի 12 երկրների 110 ընկերությունների ներկայացուցիչներ՝ Իտալիայից, Չեխիայից, Գերմանիայից, Չինաստանից, Հարավային Կորեայից, Խորվաթիայից, Թուրքիայից, Իսպանիայից, Հնդկաստանից, Սլովենիայից, Լեհաստանից և Ճապոնիայից կմասնակցեն ցուցահանդեսին:
Ցուցահանդեսն անցկացվում է ամեն տարի՝ մեծ թվով ներքին և արտասահմանյան խոշոր ընկերությունների ներկայությամբ: Այն հիանալի հնարավորություն է էլեկտրաէներգիայի ոլորտում գործող ընկերությունների համար՝ ներկայացնելու իրենց ձեռքբերումներն ու արտադրանքը:
Իրանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ ցուցահանդեսին կմասնակցի 474 իրանական ընկերություն: