Հայաստանն ու Իրանը կարող են եռապատկել «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալները․ դեսպան
https://parstoday.ir/hy/news/iran-i209088-Հայաստանն_ու_Իրանը_կարող_են_եռապատկել_գազ_էլեկտրաէներգիայի_դիմաց_ծրագրի_ծավալները_դեսպան
Հայաստանն ու Իրանը կարող են ավելացնել «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2023 09:34 Asia/Tehran
  • Հայաստանն ու Իրանը կարող են եռապատկել «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալները․ դեսպան

Հայաստանն ու Իրանը կարող են ավելացնել «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալները։

Ինչպես հաղորդում  է «Արմենպրես»-ը, այդ մասին «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Երկու երկրների միջև առկա է գազի գիծ և մենք երկու ամիս առաջ երկարաձգեցինք «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը: Դա երկու երկրների հարաբերություններում մեծ և ռազմավարական քայլ էր: Այդ պայմանագրի շնորհիվ մենք կկարողանանք ավելացնել Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը գազի դիմաց, եռապատկել կամ նույնիսկ քառապատկել այն: Շատ լավ ծրագրեր ունենք Հայաստանի հետ: Ունենք երրորդ էլեկտրահաղորդման գիծը, որ հուսով եմ առաջիկա ամիսների ընթացքում ավարտին կհասցվի»,- ասել է նա։

Դեսպանը հիշեցրել է, որ նախորդ տարի Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալը 711 միլիոն դոլար է կազմել։ Նա հույս է հայտնել, որ այս տարի այդ թիվը մոտ մեկ միլիարդի կհասնի:

«Կա նաև Ագարակ-Քաջարան 32 կիլոմետրանոց ճանապարհի նախագիծը, որը նույնպես ռազմավարական կարևորության է և ամենամեծ նախագիծն է, որը կնքվել է Հայաստանի կառավարության և իրանական ընկերությունների միջև: Մենք միշտ խրախուսել ենք ուրիշ իրանական ընկերություններին, որ գան Հայաստան և օգտվեն Հայաստանում աշխատանքի լավ հնարավորություններից, այստեղ արտադրեն և արտահանեն ուրիշ երկրներ: Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ մեր առևտրային և տնտեսական կապերը զարգացման լավ դինամիկա ունեն և մենք վճռականորեն շարունակելու ենք այդ ուղին»,- նշել է Սոբհանին։

armenpress.am