Իրանցի սահմանապահի նահատակությունը երկրի հարավ-արևելքում
https://parstoday.ir/hy/news/iran-i209098-Իրանցի_սահմանապահի_նահատակությունը_երկրի_հարավ_արևելքում
Իրանի հարավ-արևելքում գտնվող Սարավանի կառավարիչը հայտարարել է այս քաղաքում մի սահմանապահի նահատակության մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2023 13:02 Asia/Tehran
  • Իրանցի սահմանապահի նահատակությունը երկրի հարավ-արևելքում

Իրանի հարավ-արևելքում գտնվող Սարավանի կառավարիչը հայտարարել է այս քաղաքում մի սահմանապահի նահատակության մասին։

Իրանի Սարավան քաղաքի կառավարիչ Սաիդ Թաջլիլին հայտնել է, որ այսօր առավոտյան (երկուշաբթի) Իրանի սահմանապահ ուժերի և ահաբեկչական խմբավորման տարրերի միջև տեղի ունեցած զինված բախման ժամանակ սահմանապահ զորքերից նահատակվել է Մեհդի Նուրի Աֆշարը։

Թաջլիլին հավելել է, որ այս զինված ընդհարման ժամանակ տուժել են նաև Իրանի սահմանապահներից 2-ը, իսկ տուժածների ընդհանուր վիճակը  լավ է գնահատվել։

Վերջին տարիներին, ԱՄՆ-ի պատժամիջոցների առավելագույն ճնշման ձախողմամբ. Իրանի դեմ անվտանգության առավելագույն ճնշում է ձևավորվել։ Այս տեղաշարժերում լայն համագործակցություն է ծավալվում Իսրայելի, ԱՄՆ-ի և Անգլիայի միջև։