Իրանցի սահմանապահի նահատակությունը երկրի հարավ-արևելքում
Իրանի հարավ-արևելքում գտնվող Սարավանի կառավարիչը հայտարարել է այս քաղաքում մի սահմանապահի նահատակության մասին։
Իրանի Սարավան քաղաքի կառավարիչ Սաիդ Թաջլիլին հայտնել է, որ այսօր առավոտյան (երկուշաբթի) Իրանի սահմանապահ ուժերի և ահաբեկչական խմբավորման տարրերի միջև տեղի ունեցած զինված բախման ժամանակ սահմանապահ զորքերից նահատակվել է Մեհդի Նուրի Աֆշարը։
Թաջլիլին հավելել է, որ այս զինված ընդհարման ժամանակ տուժել են նաև Իրանի սահմանապահներից 2-ը, իսկ տուժածների ընդհանուր վիճակը լավ է գնահատվել։
Վերջին տարիներին, ԱՄՆ-ի պատժամիջոցների առավելագույն ճնշման ձախողմամբ. Իրանի դեմ անվտանգության առավելագույն ճնշում է ձևավորվել։ Այս տեղաշարժերում լայն համագործակցություն է ծավալվում Իսրայելի, ԱՄՆ-ի և Անգլիայի միջև։