Իրանը մեկ միլիարդ դոլար արժողությամբ ռազմական տեխնիկա է արտահանել
https://parstoday.ir/hy/news/iran-i209100-Իրանը_մեկ_միլիարդ_դոլար_արժողությամբ_ռազմական_տեխնիկա_է_արտահանել
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի աջակցության նախարարի տեղակալը հայտնել է Իրանից մեկ միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա արտահանվելու մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2023 13:10 Asia/Tehran
  • Իրանը  մեկ միլիարդ դոլար արժողությամբ ռազմական տեխնիկա է արտահանել

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի աջակցության նախարարի տեղակալը հայտնել է Իրանից մեկ միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա արտահանվելու մասին։

Բրիգադային գեներալ Սեյեդ Մեհդի Ֆարահին ընդգծելով, որ իմպերիալիզմի դիմաց իր անկախությունն ու ռազմական հզորությունը պաշտպանելու համար պետք է լինել հզոր, ասել է,- Իսլամական Իրանն այսօր  ամուր կանգնած է իր  ոտքերի վրա,  ընդորում անցյալ տարի մեկ միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա է արտահանել։

Իրանի պաշտպանության և զինված ուժերի  աջակցության նախարարի տեղակալը հստակեցրել է, որ Իսլամական հեղափոխությունից առաջ 40 հազար ամերիկացի խորհրդականների աշխատավարձն ավելի բարձր է եղել, քան փահլավի ռեժիմի բանակի ամբողջ աշխատավարձը, սակայն այսօր Իսլամական Իրանը կանգնած է իր  ոտքերի վրա և շատ ասելիք ունի աշխարհին:

Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը սպառազինության էմբարգոյի էր ենթարկվել,  և վերջին տարիներին այդ պատժամիջոցներն ավելի խստացվեցին: Այնպես որ զենք արտադրող ընկերություններից բացի պատժամիջոցների են ենթարկվել նաև ֆիզիկական անձինք և այլ ընկերություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեն այդ ընկերությունների հետ։

Չնայած այս պատժամիջոցներին և նույնիսկ  գիտնականների սպանությանը և Իրանի ռազմական օբյեկտներում թշնամիների կողմից իրականացվող դիվերսիաներին, Իրանն այժմ  պաշտպանական արտադրության , ներառյալ հրթիռների ու հակաօդային պաշտպանության համակարգերի, անօդաչու թռչող սարքերի, թեթև ու ծանր սպառազինությունների,  քանի հազար տոննայանոց կործանիչների և սուզանավերի արտադրության ոլորտում դարձել է  տարածաշրջանի առաջին ուժը։