Իրանը մեկ միլիարդ դոլար արժողությամբ ռազմական տեխնիկա է արտահանել
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի աջակցության նախարարի տեղակալը հայտնել է Իրանից մեկ միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա արտահանվելու մասին։
Բրիգադային գեներալ Սեյեդ Մեհդի Ֆարահին ընդգծելով, որ իմպերիալիզմի դիմաց իր անկախությունն ու ռազմական հզորությունը պաշտպանելու համար պետք է լինել հզոր, ասել է,- Իսլամական Իրանն այսօր ամուր կանգնած է իր ոտքերի վրա, ընդորում անցյալ տարի մեկ միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա է արտահանել։
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարի տեղակալը հստակեցրել է, որ Իսլամական հեղափոխությունից առաջ 40 հազար ամերիկացի խորհրդականների աշխատավարձն ավելի բարձր է եղել, քան փահլավի ռեժիմի բանակի ամբողջ աշխատավարձը, սակայն այսօր Իսլամական Իրանը կանգնած է իր ոտքերի վրա և շատ ասելիք ունի աշխարհին:
Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը սպառազինության էմբարգոյի էր ենթարկվել, և վերջին տարիներին այդ պատժամիջոցներն ավելի խստացվեցին: Այնպես որ զենք արտադրող ընկերություններից բացի պատժամիջոցների են ենթարկվել նաև ֆիզիկական անձինք և այլ ընկերություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեն այդ ընկերությունների հետ։
Չնայած այս պատժամիջոցներին և նույնիսկ գիտնականների սպանությանը և Իրանի ռազմական օբյեկտներում թշնամիների կողմից իրականացվող դիվերսիաներին, Իրանն այժմ պաշտպանական արտադրության , ներառյալ հրթիռների ու հակաօդային պաշտպանության համակարգերի, անօդաչու թռչող սարքերի, թեթև ու ծանր սպառազինությունների, քանի հազար տոննայանոց կործանիչների և սուզանավերի արտադրության ոլորտում դարձել է տարածաշրջանի առաջին ուժը։