«Արաքս» ազատ գոտու կազմակերպությունը պատրաստ է հյուրընկալել Հայաստանի և Թուրքիայի զբոսաշրջային տուրերը
https://parstoday.ir/hy/news/iran-i209112-Արաքս_ազատ_գոտու_կազմակերպությունը_պատրաստ_է_հյուրընկալել_Հայաստանի_և_Թուրքիայի_զբոսաշրջային_տուրերը
Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող «Արաքս» ազատ գոտու կազմակերպության գործադիր տնօրենը Թուրքիայի ու Հայաստանի զբոսաշրջային գործակալությունների տնօրենների հետ հանդիպմանն ընդգծել է այդ կազմակերպության պատրաստակամությունը Հայաստանի և Թուրքիայի զբոսաշրջային տուրերը հյուրընկալելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2023 14:30 Asia/Tehran
  •  «Արաքս» ազատ գոտու կազմակերպությունը պատրաստ է հյուրընկալել Հայաստանի և Թուրքիայի զբոսաշրջային տուրերը

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող «Արաքս» ազատ գոտու կազմակերպության գործադիր տնօրենը Թուրքիայի ու Հայաստանի զբոսաշրջային գործակալությունների տնօրենների հետ հանդիպմանն ընդգծել է այդ կազմակերպության պատրաստակամությունը Հայաստանի և Թուրքիայի զբոսաշրջային տուրերը հյուրընկալելու համար։

Այս հանդիպման ընթացքում Իրանի «Արաքս» ազատ գոտու կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն Մաջիդ Քիանին հանդիպում և զրույց է ունեցել Թուրսափ ընկերության ներկայացուցչության տնօրենի (Անկարա), Հայաստանի Զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահի և Թուրքիայի ու Հայաստանի զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչների հետ։

«Արաքս» ազատ գոտու զբոսաշրջային բացառիկ հնարավորությունները զբոսաշրջիկներին և օտարերկրյա հյուրերին ծանոթացնելու գործում մատնանշելով տարբեր միջոցառումների անցկացման կարևորությունը, Քիանին ասել է․-Չնայած Արաքսի ուժեղ և դրական կողմերին, պոտենցիալներին, զբոսաշրջության տարբեր ենթակառուցվածքներին, պատմական հուշարձաններին և անաղարտ բնությանը, այս ոլորտում կան նաև թերություններ, և մենք ակնկալում ենք, որ հյուրերը կօգնեն մեզ վերացնել թերությունները և բարելավել ենթակառուցվածքները։

Հանդիպմանը Հայաստանի Զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ՝ Մեխակ Ապրեսյանը Նռան փառատոնի և պատմական հուշարձանների գրանցման նման միջոցառումների անցկացումը շրջադարձային է համարել հարաբերությունների ամրապնդման, զբոսաշրջիկների փոխանակման և բարեկամ ու հարևան ժողովուրդների՝ Իրանի և Հայաստանի կարողություններին ու մշակույթներին ավելի լավ ծանոթանալու հարցում։

Ապրեսյանն առաջարկել է, որ նման միջոցառումները շարունակաբար անցկացվեն ամեն տարի և որոշակի ժամանակ, երկու երկրների միջև ամենամոտ աշխարհագրական կետում։