Քանանի․- «Շաֆա» հիվանդանոցի վրա հարձակումը միջազգային հանրության լռության արդյունքն է
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը Գազայի «Շաֆա» հիվանդանոցի նկարներն իր ձեռքում պահած ասել է.-Երբ աշխարհը լռեց Ալ-Մաամադանի հիվանդանոցի վրա հարձակման վերաբերյալ, Սիոնիստական ռեժիմը համարձակություն գտավ հարձակվելու «Շաֆա» հիվանդանոցի վրա։
Նասեր Քանանին նշել է. -«Սիոնիստական ռեժիմն ամբողջությամբ շրջափակել է Գազայի «Շաֆա» հիվանդանոցը և կրակում է նրա վրա, մինչդեռ ամբողջ աշխարհի հիվանդանոցների մոտ կան նախազգուշական նշաններ»։
Նա հավելել է. «Աշխարհի պարտականությունն է կանգնել այս ռեժիմի դեմ, մինչդեռ Սիոնիստական ռեժիմը ԱՄՆ-ի աջակցությամբ միջազգային հարթակներում այնպիսի հանցանքներ է գործում, որը բառերով հնարավոր չէ նկարագրել»։
ԱՄՆ-ի կառավարության դիրքորոշումների վերաբերյալ Նասեր Քանանին ասել է. -«ԱՄՆ-ն ձգտում է խեղաթյուրել հասարակական կարծիքը և շարունակում է անհիմն մեղադրանքներ ներկայացնել Իրանի դեմ։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ տարածաշրջանի դիմադրության խմբերը պատվերներ չեն ընդունում Իրանից։ Նրանք ելնելով իրենց շահերից են հաշվարկներ անում»։
Նա ընդգծել է,-«Իրանը բազմիցս հայտնել է իր մտահոգությունը պատերազմի տարածման կապակցությամբ, ինչպես նաև ասել է, որ Սիոնիստական ռեժիմին ԱՄՆ-ի աջակցությունը կարող է հանգեցնել տարածաշրջանում լարվածության աճի»։
Անդրադառնալով Գազայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Իրանի դիվանագիտությանը, Քանանին հստակեցրել է,-«Իրանի չորս հիմնական առաջնահերթություններն են՝ պատերազմի ու Սիոնիստական ռեժիմի ռազմական գործողությունների դադարեցումը, Գազայի պաշարման վերացումը և մարդասիրական օգնություն Գազայի պաշարված ժողովրդին ուղարկելը և Պաղեստինի ժողովրդին Գազայի հյուսիսից տեղահան անելու այս ռեժիմի բռնի գործողություններին դիմակայելը»։