Քանանի․- «Շաֆա» հիվանդանոցի վրա հարձակումը միջազգային հանրության լռության արդյունքն է
https://parstoday.ir/hy/news/iran-i209116-Քանանի_Շաֆա_հիվանդանոցի_վրա_հարձակումը_միջազգային_հանրության_լռության_արդյունքն_է
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը Գազայի «Շաֆա» հիվանդանոցի նկարներն իր ձեռքում պահած ասել է.-Երբ աշխարհը լռեց Ալ-Մաամադանի հիվանդանոցի վրա հարձակման վերաբերյալ, Սիոնիստական ​​ռեժիմը համարձակություն գտավ հարձակվելու «Շաֆա» հիվանդանոցի վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2023 14:36 Asia/Tehran
  • Քանանի․- «Շաֆա» հիվանդանոցի վրա հարձակումը միջազգային հանրության լռության արդյունքն է

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը Գազայի «Շաֆա» հիվանդանոցի նկարներն իր ձեռքում պահած ասել է.-Երբ աշխարհը լռեց Ալ-Մաամադանի հիվանդանոցի վրա հարձակման վերաբերյալ, Սիոնիստական ​​ռեժիմը համարձակություն գտավ հարձակվելու «Շաֆա» հիվանդանոցի վրա։

Նասեր Քանանին նշել է. -«Սիոնիստական ​​ռեժիմն ամբողջությամբ շրջափակել է Գազայի «Շաֆա»  հիվանդանոցը և կրակում է նրա վրա, մինչդեռ ամբողջ աշխարհի հիվանդանոցների մոտ կան նախազգուշական նշաններ»։

Նա հավելել է. «Աշխարհի պարտականությունն է կանգնել այս ռեժիմի դեմ, մինչդեռ Սիոնիստական ​​ռեժիմը  ԱՄՆ-ի աջակցությամբ միջազգային հարթակներում այնպիսի հանցանքներ է գործում, որը բառերով հնարավոր չէ  նկարագրել»։

ԱՄՆ-ի կառավարության դիրքորոշումների վերաբերյալ Նասեր Քանանին ասել է. -«ԱՄՆ-ն ​​ձգտում է խեղաթյուրել հասարակական կարծիքը և շարունակում է անհիմն մեղադրանքներ ներկայացնել Իրանի դեմ։  Մենք բազմիցս հայտարարել ենք, որ տարածաշրջանի դիմադրության խմբերը պատվերներ չեն ընդունում Իրանից։ Նրանք ելնելով իրենց շահերից են հաշվարկներ անում»։

Նա ընդգծել է,-«Իրանը բազմիցս հայտնել է իր մտահոգությունը պատերազմի տարածման կապակցությամբ, ինչպես նաև ասել է, որ Սիոնիստական ​​ռեժիմին ԱՄՆ-ի  աջակցությունը կարող է հանգեցնել տարածաշրջանում լարվածության աճի»։

Անդրադառնալով Գազայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Իրանի դիվանագիտությանը, Քանանին  հստակեցրել է,-«Իրանի չորս հիմնական առաջնահերթություններն են՝ պատերազմի ու Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական գործողությունների դադարեցումը, Գազայի պաշարման վերացումը և մարդասիրական օգնություն Գազայի պաշարված ժողովրդին  ուղարկելը և Պաղեստինի ժողովրդին Գազայի հյուսիսից տեղահան անելու այս ռեժիմի բռնի  գործողություններին դիմակայելը»։