ՀՀ–ն միասնական տաղավարով Թեհրանում կմասնակցի «Եվրասիական էքսպո 2023» ցուցահանդեսին
https://parstoday.ir/hy/news/iran-i209136-ՀՀ_ն_միասնական_տաղավարով_Թեհրանում_կմասնակցի_Եվրասիական_էքսպո_2023_ցուցահանդեսին
ՀՀ–ն միասնական տաղավարով Թեհրանում կմասնակցի «Եվրասիական էքսպո 2023» ցուցահանդեսին:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Նոյեմբեր 13, 2023 16:01 Asia/Tehran
  • ՀՀ–ն միասնական տաղավարով Թեհրանում կմասնակցի «Եվրասիական էքսպո 2023» ցուցահանդեսին

ՀՀ–ն միասնական տաղավարով Թեհրանում կմասնակցի «Եվրասիական էքսպո 2023» ցուցահանդեսին:

Նշվում է, որ «Եվրասիական էքսպո 2023» ցուցահանդեսը  կանցկացվի դեկտեմբերի 4–7–ը ԻԻՀ-ի «Թեհրան» միջազգային ցուցահանդեսների կենտրոնում։

«Ցուցահանդեսի նպատակն է նպաստել առևտրային և բիզնես գործունեության կայուն զարգացմանը։ Միջոցառմանը կմասնակցեն ինչպես եվրասիական, այնպես էլ արաբական ընկերություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նախատեսվում է, որ Հայաստանը կմասնակցի միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։

Ցուցահանդեսի հիմնական ոլորտներն են՝ քիմիական արդյունաբերություն, մեքենաշինություն, գյուղատնտեսություն և պարենամթերք, զբոսաշրջություն, դեղագործություն, բանկեր, ապահովագրություն, տեխնոլոգիաներ, բեռնափոխադրումներ և այլն։

Նշենք, որ «Եվրասիական էքսպո 2023» ցուցահանդեսին պաշտոնապես հրավիրված են տարածաշրջանի երկրների խոշոր ընկերությունները։ Ակնկալվում է 10․000-ից ավելի այցելուների մասնակցություն ավելի քան 40 երկրից, այդ թվում՝ Չինաստանից, Ինդոնեզիայից, Կորեայից, Հնդկաստանից, Եգիպտոսից, Սերբիայից և Լատինական Ամերիկայի որոշ երկրներից։

Իրանական կողմից նշում են, որ ցուցահանդեսն անցկացվում է Թեհրանում, քանի որ Իրանը գտնվում է ԵԱՏՄ հետ համաձայնագրի կնքման ավարտական փուլում։

Ցուցահանդեսին մասնակցելու են նաև ԵԱՏՄ անդամ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Իրանի ընկերությունները։ Հրավիրված են ԵԱՏՄ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարները։