Իրանի դեսպանը կարևորել է Թեհրանի և Երևանի միջև համագործակցության ընդլայնումը
https://parstoday.ir/hy/news/iran-i209138-Իրանի_դեսպանը_կարևորել_է_Թեհրանի_և_Երևանի_միջև_համագործակցության_ընդլայնումը
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն ընդգծել է Թեհրանի և Երևանի միջև տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2023 06:39 Asia/Tehran
  • Իրանի դեսպանը կարևորել է Թեհրանի և Երևանի միջև համագործակցության ընդլայնումը

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն ընդգծել է Թեհրանի և Երևանի միջև տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը։

Իրանը և Հայաստանը բազմաթիվ կապեր ունեն երկու երկրների միջև երկարամյա հարաբերությունների շնորհիվ. Չնայած տարածաշրջանային լարվածության պատճառով առաջացած որոշ խնդիրների առկայությանը, այս դրական անցյալն արդյունավետ է եղել տարբեր ասպեկտներում երկու երկրի հարաբերություններում։

Այդ իսկ պատճառով, Հայաստանը հարևան երկրների շարքում լավ դիրք ունի Իրանի հետ տնտեսական և առևտրային հարաբերություններում։

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան՝ Մեհդի Սոբհանին «Սիվիլ Նեթ» կայքին տված հարցազրույցում ընդգծել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճը և ասել, որ Հայաստանն ու Իրանը կարող են ավելացնել գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց նախագծի ծավալը։

Սոբհանին հավելել է, որ Իրանի և Հայաստանի միջև գազատար կա, և երկու ամիս առաջ երկարաձգվել է գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց պայմանագիրը։

Հայաստանում Իրանի դեսպանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը, որն անցյալ տարի կազմել է 711 մլն դոլար, այս տարի կհասնի 1 մլրդ դոլարի։

Իրանը Հայաստան ապրանքների խոշորագույն արտահանողներից է. Իրանն ունի նաև առևտրային կենտրոն Հայաստանում։