Իրան. Սիոնիստական ռեժիմը չի կարող խուսափել պատասխանատվությունից
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը Իրանի դեմ Սիոնիստական ռեժիմի մեղադրանքների մասին ասել է, որ Իսրայելի ռեժիմը չի կարող խուսափել պատասխանատվությունից՝ կեղծ մեղադրելով Իրանին:
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչը այս կազմակերպության Անվտանգության խորհրդին ուղղված նամակում գրել է, որ Իսրայելի ռեժիմի ներկայացուցիչն իր նամակում, կրկնելով Իրանի դեմ անհիմն պնդումները, Թեհրանին մեղադրել է «տարածաշրջանային պատերազմի բռնկմանն ուղղված քաղաքականություն» կիրառելու մեջ, որպեսզի այդպիսով կարողանա համաշխարհային հանրության ուշադրությունը շեղել պատերազմական հանցագործություններից և Գազայի հատվածում ու օկուպացված Պաղեստինում անպաշտպան պաղեստինցիների և մարդկության դեմ կատարվող հանցագործություններից։
Այս նամակում ասված է․-Այս անհիմն մեղադրանքները, ինչպես նաև օկուպացված Պաղեստինում Իսրայելի ռազմական ագրեսիայի դեմ պաղեստինյան դիմադրության խմբերի գործողությունները Իրանի Իսլամական Հանրապետությանը վերագրելու ցինիկ փորձերը կտրականապես մերժվում են։
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչն ընդգծել է, որ անկախ Պաղեստինի Դիմադրության խմբերի որոշումներն ու գործողությունները հիմնված են իրենց շահերի վրա և համահունչ են պաղեստինյան իդեալներին, այդ իսկ պատճառով Իրանին այդ հարցերում մասնակից լինելու մեջ մեղադրելն ու պախարակելն անընդունելի է։
Նամակում նաև ասված է, որ Իսրայելի ռեժիմը չի կարող խուսափել պատասխանատվությունից։ Այս ապարտեիդի ռեժիմը պատասխանատու է անմեղ մարդկանց ողբերգական կորուստների համար, որոնք տեղի են ունեցել Գազայում խաղաղ բնակչության դեմ իր կատարած շարունակական հանցագործությունների պատճառով:
Նշենք, որ հոկտեմբերի 7-ից՝ Գազայի գոտու դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով պաղեստինցի նահատակների թիվը հասել է 11240-ի, որոնցից 4630 երեխաներ և 3130 կանայք են։