Մեկնարկել է Իրանի էլեկտրաէներգիայի արդյունաբերության 23-րդ միջազգային ցուցահանդեսը
Իրանի Էլեկտրաարդյունաբերության 23-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը և Իրանի էլեկտրաարդյունաբերության ոլորտի շուկայավարության առաջին փառատոնը մեկնարկեցին 259 գիտական կենտրոնների և գիտելիքահենք ընկերությունների մասնակցությամբ, Իրանի էներգետիկայի նախարարի և մի շարք այլ երկրների էներգետիկայի նախարարների ներկայությամբ։
ILNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի էլեկտրաարդյունաբերության 23-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը կանցկացվի չորս օր՝ նոյեմբերի 14-17-ը Թեհրանի միջազգային ցուցահանդեսների մշտական վայրում։
Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են եղել Պակիստանի, Իրաքի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Աֆղանստանի էներգետիկայի նախարարները։
Իրանի էլեկտրաէներգիայի արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի այս շրջանում մասնակցել են ընդհանուր առմամբ 474 տեղական ընկերություն և 110 օտարերկրյա ընկերությունների ներկայացուցիչներ աշխարհի 12 երկրներից՝ Իտալիայից, Չեխիայից, Գերմանիայից, Չինաստանից, Հարավային Կորեայից, Խորվաթիայից, Թուրքիայից, Իսպանիայից, Հնդկաստանից, Սլովենիայից, Լեհաստանից և Ճապոնիայից։