Մեկնարկել է Իրանի էլեկտրաէներգիայի արդյունաբերության 23-րդ միջազգային ցուցահանդեսը
https://parstoday.ir/hy/news/iran-i209154-Մեկնարկել_է_Իրանի_էլեկտրաէներգիայի_արդյունաբերության_23_րդ_միջազգային_ցուցահանդեսը
Իրանի Էլեկտրաարդյունաբերության 23-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը և Իրանի էլեկտրաարդյունաբերության ոլորտի  շուկայավարության առաջին փառատոնը մեկնարկեցին 259 գիտական ​​կենտրոնների և գիտելիքահենք ընկերությունների մասնակցությամբ, Իրանի էներգետիկայի նախարարի և մի շարք այլ երկրների էներգետիկայի նախարարների ներկայությամբ։  
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2023 13:30 Asia/Tehran
  • Մեկնարկել է Իրանի էլեկտրաէներգիայի արդյունաբերության 23-րդ միջազգային ցուցահանդեսը

Իրանի Էլեկտրաարդյունաբերության 23-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը և Իրանի էլեկտրաարդյունաբերության ոլորտի  շուկայավարության առաջին փառատոնը մեկնարկեցին 259 գիտական ​​կենտրոնների և գիտելիքահենք ընկերությունների մասնակցությամբ, Իրանի էներգետիկայի նախարարի և մի շարք այլ երկրների էներգետիկայի նախարարների ներկայությամբ։  

ILNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի էլեկտրաարդյունաբերության 23-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը կանցկացվի չորս օր՝ նոյեմբերի 14-17-ը Թեհրանի միջազգային ցուցահանդեսների մշտական ​​վայրում։

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են եղել Պակիստանի, Իրաքի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Աֆղանստանի էներգետիկայի նախարարները։

Իրանի էլեկտրաէներգիայի արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի այս շրջանում մասնակցել են ընդհանուր առմամբ 474 տեղական ընկերություն և 110 օտարերկրյա ընկերությունների ներկայացուցիչներ աշխարհի 12 երկրներից՝ Իտալիայից, Չեխիայից, Գերմանիայից, Չինաստանից, Հարավային Կորեայից, Խորվաթիայից, Թուրքիայից, Իսպանիայից, Հնդկաստանից, Սլովենիայից, Լեհաստանից և Ճապոնիայից։