Իրանի դեսպանի խորհրդակցությունը Ադրբեջանի փոխվարչապետի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i209166-Իրանի_դեսպանի_խորհրդակցությունը_Ադրբեջանի_փոխվարչապետի_հետ
Ադրբեջանում Իրանի դեսպանը և այս երկրի փոխվարչապետը հանդիպել և քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համաձայնագրերի իրականացման ընթացքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2023 15:02 Asia/Tehran
  • Իրանի դեսպանի խորհրդակցությունը Ադրբեջանի փոխվարչապետի հետ

Ադրբեջանում Իրանի դեսպանը և այս երկրի փոխվարչապետը հանդիպել և քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համաձայնագրերի իրականացման ընթացքը։

Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում  Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին և Ադրբեջանի փոխվարչապետ, երկու երկրների տնտեսական համատեղ հանձնաժողովի ղեկավար Շահին Մուստաֆաևը մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում, հատկապես էներգետիկ և տրանսպորտային համատեղ նախագծերում երկու երկրների միջև համագործակցության պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ։

Անցած շաբաթ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 16-րդ նիստի շրջանակում Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել տարբեր ոլորտներում Թեհրան-Բաքու համագործակցության ընդլայնման հարցը։

Ողջունելով երկու երկրների միջև ընդլայնվող հարաբերությունները և ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը Ադրբեջանի Հանրապետության, ներառյալ՝ Ղարաբաղի տարածքային ամբողջականությանը, նախագահ Ռայիսին հայտնել է տեխնիկա-ինժեներական ծառայություններ տրամադրելու և այս տարածաշրջանի վերականգնմանը մասնակցելու Իրանի պատրաստակամության մասին։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, իր գոհունակությունը հայտնելով երկու երկրների միջև տարածաշրջանում առկա խնդիրների լուծման վերաբերյալ պայմանավորվածության առնչությամբ, ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության կամքը՝ հնարավորինս արագ ավարտելու Ադրբեջանի Հանրապետությունը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը կապող «Աղբանդ»-ի երթուղին և ասել. «Չնայած թշնամիների ցանկությանը, ընդլայնվում է Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հարաբերությունները, և ձախողվել են երկու երկրների հանդեպ չարակամների դավադրությունները։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Թեհրան-Բաքու հարաբերությունները ավելի վեր է բնութագրել, քան սովորական քաղաքական և հարևանության հարաբերությունները, որոնք հիմնված են երկու ժողովուրդների միջև խոր և անխզելի կապի վրա՝ ասելով, որ երկու երկրների ղեկավարների կամքը հիմնված է տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու զարգացման վրա:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես կարևոր է համարել երկու երկրների իշխանությունների կամքը երկկողմ հարաբերությունների ամրապնդման և աշխուժացման գործում, և բարձր գնահատելով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի դիրքորոշումները Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ այս երկրի կառավարության ինքնիշխանության վերաբերյալ, խիստ օգտակար է համարել Իրանի և Ադրբեջանի միջև փոխըմբռնումն ու տարածաշրջանային համագործակցությունը՝  երկու երկրների և ժողովուրդների շահերի ուղղությամբ։